Թուրքիայի Բաթման քաղաքում մի բեռնատարում կատարված խուզարկության արդյունքում մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել:
Ընթացիկ շաբաթում կրոնական օրակարգը առանցքային հանգամանք է ստացել ամերիկյան Կոնգրեսի եւ ԱՄՆ պետքարտուղարության շրջանակներում: Աղոթքի միջազգային հանդիպում, կրոնական ազատության վերաբերյալ խորհրդաժողով, զուգահեռ` «Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքներին ի պաշտպանություն» կարգախոսով կատարվող նախաձեռնություն:
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հուլիսի 22-ին տեղի է ունեցել բախում՝ զենքի օգտագործմամբ: Դրա հետևանքով տուժել է 5 մարդ:
Թուրքիայի մեջլիսում ընդունված զարգացման 11-րդ ծրագրի բյուջեի հարցերով զբաղվող հանձնաժողովի վերջին նիստի ընթացքում քննարկվել է ժողովրդի կողմից դատական համակարգի նկատմամբ վստահության թեման:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռուստատեսային եթերի ժամանակ խոսել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և թուրքական սպառազինության մասին:
Իսպանիայի Կոռուպցիայի գործերով դատախազությունն ութուկես տարվա ազատազրկում է խնդրում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին կարգադրիչ տնօրեն Ռոդրիգո Ռատոյի համար՝ Bankia բանկի սակարան դուրս գալու գործով:
Իրանում կալանավորվել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) օգտին լրտեսություն անելու մեջ մեղադրվող 17 մարդ: Իրանական մամուլի համաձայն՝ նրանցից մի քանիսի նկատմամբ մահապատժի վճիռ է արձակվել:
Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները հայտնել է, որ ուժեղացված խորհրդարանական համակարգը Թուրքիայի համար առավել նպատակահարմար կլինի: Նա անդրադարձել է նաև ստեղծվելիք նոր կուսակցությանը:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել առնվազն 10 մարդ:
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» եւ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունները Գերագույն ռադայի ընտրություններում ամենուրեք պարտություն են կրում միամանդատ ընտրատարածքներում:
Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը եւ երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը կարող են սեպտեմբերին կառավարության կազմում փոփոխություններ կատարել:
Ամերիկյան «Wall Street Journal» պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին ասել է, որ չի ցանկանում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Սպիտակ տան ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատժամիջոցներ չկիրառելու երաշխիք է իբր տվել։
Իրանը եւ լիբանանյան շիաների «Հըզբոլլահ» կազմակերպությունն օգնություն են ցույց տալիս Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին եւ անմիջականորեն սպառնում են Արեւմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը:
Թուրքական «Otokar» ընկերությունը ներկայացրել է տեղական արտադրության առաջին էլեկտրական զրահամեքենան: «Akrep II» ընտանիքին պատկանող այս մոդելը՝ «Akrep IIe»-ն առաջին անգամ ներկայացվել է «IDEF 2019» 14-րդ միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում:
Նիգերիայի Կվարա նահանգի ոստիկանությունը գործողություններ է սկսել՝ նիգերիացիների կողմից առևանգված Թուրքիայի քաղաքացիներին ազատելու համար:
Նրա խոսքով՝ լարվածությունը կապված է երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ, որոնք թեև երկկողմանի են, սակայն ադրբեջանական կողմը փորձում է խափանել հայկական կողմի աշխատանքը:
«Կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն` ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի այդ դեպքերը չկրկնվեն»,- ասաց Տոնոյանը:
Ուկրաինայի նորընտիր Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցությունը կարող է ստանալ 237 տեղ եւ ինքնուրույն մեծամասնություն կազմել:
Իրանում դատարանը դատավճիռ է կայացրել 17 մարդու նկատմամբ, որոնք մեղադրվել են ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ:
Հնդկաստանի Ասամի եւ Բիհարի նահանգներում առնվազն 166 մարդ է զոհվել հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների պատճառով:
Առնվազն հինգ մարդ է զոհվել եւ վեցը՝ վիրավորվել Մեքսիկայում Ակապուլկո առողջավայրի (Գոռերոյի արեւմտյան նահանգ) զբոսաշրջային գոտու բարերից մեկում այցելուների վրա անհայտ անձանց հարձակվելու հետեւանքով:
Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգում հուլիսի 21-ին առնվազն 32 մարդ է զոհվել կայծակների հարվածներից, որոնք հարուցել են հզոր մուսոնային տեղատարափ անձրեւներն՝ ամպրոպներով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 21-ին հայտարարել է, որ ինքը միադիր է հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերի (Նյու Յորքի նահանգ) հետ Մեքսիկայի հետ սահմանին միգրանտների հետ կապված իրադրության առիթով:
Հինգ քաղաքական կուսակցություններ են անցնում Գերագույն ռադայի նոր կազմ կուսակցական ցուցակներով:
«Վիեննայի պայմանավորվածությունները, կարծում եմ, ավելի զսպող են, և խնդիրը ռազմական ուղով լուծելու պատրաստակամություն ունեցող կողմերը, բնականաբար, նման միջոցառումների չեն համաձայնի»,- ասաց նա։
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Վենետիկի ոստիկանությունը 950 եվրոյի տուգանել է Գերմանիայից ժամանած երկու զբոսաշրջիկներին` Ռիալտո կամրջի վրա սուրճ պատրաստելու համար: Այս մասին հաղորդել է BBC- ն:
Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը արձակուրդ է գնացել հուլիսի 15-ին։ Լուրեր կան, որ մահացել է 20-ին:
Ուկրաինայի ոստիկանությունը, տեղական ժամանակով ժամը 15-ի (Երևանի ժամանակով՝ 16-ի) դրությամբ, ստացել է Ուկրաինայի խորհրդարանի (Գերագույն ռադա) ընտրություններում խախտումների մասին ավելի քան 1200 հաղորդում, հարուցվել է 21 քրեական գործ:
Թուրքիան գլխավորում է այն երկրների ցանկը, որոնց Գերմանիան զենք է վաճառում: