Թուրքիան գլխավորում է այն երկրների ցանկը, որոնց Գերմանիան զենք է վաճառում:
Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների միության՝ TÜBİDER-ի նախագծերի ղեկավար Նիզայի Սարալն անդրադարձել է երկրից «ուղեղների արտահոսքի» հիմնախնդրին։
Ռազմական փորձագետի կարծիքով՝ ադրբեջանական ուժերը ժամանակ առ ժամանակ ստուգում են հայկական ուժերի զգոնությունը սահմանի և շփման գծի տարբեր հատվածներում, քանի որ ռազմական գործողությունների պլաններից հրաժարում տեղի չի ունեցել։
«Հայոց ցեղասպանությունից հետո Բինգյոլում հայերից մնացած մշակութային հարստությունը հետզհետե ոչնչանում է։ Շատ աղոթատեղիներ քանդվում են, իսկ կանգուն մնացածները՝ ծառայեցվում որպես ախոռ։
Անգլիայի և Ուելսի իրավաբանների միությունը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։
ԱՄՆ զորքերը կտեղակայվեն Սաուդյան Արաբիայում: Սաուդյան Արաբիայի թագավորը հավանություն է տվել ԱՄՆ-ի այդ քայլին:
Իտալական Սիցիլիա կղզում գտնվող Էտնա հրաբխի ակտիվության ուժեղացման պատճառով լուրջ խոչընդոտներ են առաջացել Կատանիա քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատանքներում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը քննարկելու նպատակով Հանրապետական կուսակցության սենատորներին Սպիտակ տուն է հրավիրել:
Ճապոնիայի հարավ-արևմուտքում Դանաս թայֆունի ազդեցության տակ հորդառատ տեղումների պատճառով երկրի մի շարք հատվածներում հայտարարված է վտանգի ամենաբարձր մակարդակ:
Միացյալ Նահանգների բնակիչների մոտ կեսը հայտնվել են անոմալ ջերմային գոտում:
Բենյամին Նեթանյահուն նոր ռեկորդ է սահմանել Իսրայելի վարչապետի պաշտոնում գտնվելու տարիների քանակով՝ առաջ անցնելով երկրի հիմնադիր ու առաջին վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնից:
Չորս երեխաներ մեքենայի մեջ լցրել են ձկնորսական պարագաներ, և մեքենան Ավստրալիայով վարել ավելի քան 900 կմ:
Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ Նախիջևանի ուղղությունից կրակահերթերը խոսում են նաև Ադրբեջանին թուրքական աջակցության մասին, հաշվի առնելով թուրքական ներկայության մակարդակը Նախիջևանում։
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ արտաքին առեւտրական շրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է շուրջ 678 միլիոն դոլար, ինչը 3,5 տոկոսով ավելի է 2018 թվականի նույն տվյալների համեմատությամբ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները խստացրել են Վենեսուելայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:
Ջիբրալթարի Գերագույն դատարանը Մեծ Բրիտանիայի այդ անդրծովյան տարածքի իշխանություններին իրավունք է տրամադրել Grace 1 լցանավի կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու եւս 30 օրով՝ մինչեւ օգոստոսի 15-ը:
Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն այդ միավորման երկրներին կոչ է արել «Հըզբոլլահ» շիաների լիբանանյան շարժումն ահաբեկչական խմբավորում հայտարարել:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) ներկայացված քաղաքական ուժերը հանդես են եկել Եվրամիության կողմից Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները քննադատող համատեղ հայտարարությամբ։
Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Անիի ավերակներում չոր խոտի բռնկամն հետևանքով հրդեհ է առաջացել, որը քամու միջոցով տարածվել է և ընդլայնվել։
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի Էրբիլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության աշխատակցների վրա զինված hարձակում գործած անձի ինքնությունը պարզվել է:
Մերձավոր Արեւելքում իրադրության զարգացումն անհանգստություն է հարցուցում, անհրաժեշտ է օգտագործել դիվանագիտական շփումներն Իրանի շուրջը հակամարտության կարգավորման համար:
ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների սենատորները շարունակում են նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշում գործադրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:
Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նշանակումը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում լավ որոշում է Եվրոպայի համար:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ կապված ՄԻԵԴ-ի որոշումը, հայտարարել է, որ «Մոսկվան ուզում է լինել վրացի ժողովրդի ընկերը»:
Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգների կառավարությանը բողոք են հղել Չինաստանի մի քանի ընկերությունների նկատմամբ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների պատճառով՝ Իրանի հետ համագործակցության համար:
Վենեսուելայի իշխանությունները խնդիր են դնում հասնել համապարփակ համաձայնությունների խաղաղ գոյակցության եւ հակամարտության կարգավորման շուրջը Բարբադոսում ընդդիմության հետ բանակցությոններում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահին չի պատրաստվում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել այն բանի համար, որ Թուրքիան գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր:
Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության պահուստային ինքնաթիռը Մոսկվա – Երեւան ինքնաթիռի ուղեւորներով, որը հարկադրված դադարեցրել էր թռիչքը խցիկի ծխոտման պատճառով, վայրէջք է կատարել Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Թեհրանը ոչ մի անօդաչու թռչող ապարատ չի կորցրել ո՛չ Հորմուզի նեղուցում, ո՛չ էլ որեւէ այլ տեղ: