Առնվազն չորս մարդ է տուժել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի զինապահեստում տեղի ունեցող պայթյունների հետեւանքով:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի ՆԱՏՕ-ի երկրների վիճակի վրա, ընդսմին միայն կբարձրացնի այս հարթակի նշանակությունը եվրոպական երկրների փոխգործակցության համար:
Վրաստանի արեւմուտքում կառուցվող Խաշուրի-Զեստաֆոնի երկաթուղու մոտավորապես 60 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով ապահովել իրենց աշխատանքի անվտանգությունը եւ ժամանակին արձակուրդ ու աշխատավարձ տրամադրել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասում եւ Օհայոյում հրաձգությունների հետ կապված միջադեպերից հետո հանրապետականներին եւ դեմոկրատներին կոչ է արել ընդունել օրենք, որը պատհանջում է կենսագրական տվյալների ստուգում զենք գնելիս:
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ջամուի եւ Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակը չեղարկելու Հնդկաստանի կառավարության որոշումը, կարգավիճակ, որն ամրագրված է Հնդկաստանի Սահմանադրության 370-րդ հոդվածում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնել է, որ Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է:
Գերմանիան նախապատրաստվել է իրադարձությունների ցանկացած զարգացման Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի շուրջ, ուղղումներ է մտցրել տասնյակ օրենքների մեջ այն դեպքում, եթե գործարքի հասնել չհաջողվի:
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը նախազգուշացրել է Սեւ ծովի ափին փոթորկի մասին եւ Աջարիայի բնակչությանը հորդորում է ձեռնպահ մնալ ծովում լողանալուց:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շարունակելու է համագործակցությունը «Ազգայնական շարժում» կուսակցության հետ:
Իրանի՝ Պարսից ծոցի ջրատարածքում գտնվող Քիշ կղզում տեղի է ունեցել Միջազգային բանակային խաղերի ««Խորություն -2019» մրցույթի միջազգային փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Հնդկաստանի իրավապահ մարմինները Ջամուի եւ Քաշմիրի նահանգի առավել ազդեցիկ երեք քաղաքական գործիչների տնային կալանքի տակ են վերցրել նահանգում զինված ուժերի ավելացման եւ Քաշմիրի հարթավայրից հեռանալու՝ զբոսաշրջիկներին ու ուխտավորներին ուղղված կառավարության կոչերի ֆոնին:
Անցած մեկ օրում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին միանալու վերաբերյալ չորս համաձայնագիր է ստորագրվել Սիրիայում. երկրի կառավարության հսկողության ներքո է անցել Դեյր Էզ Զորի նահանգի չորս բնակավայր շուրջ 18,5 հազար բնակիչներով:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Մեծ Բրիտանիային մեղադրել է «տնտեսական ահաբեկչության» մեջ:
Չինաստանի կառավարությունը կարգադրել է, որ պետական ընկերությունները դադարեցնեն ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը ԱՄՆ-ի դեմ առեւտրական պատերազմի նոր էսկալացման ֆոնին:
Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է Սահմանադրության 370 հոդվածի չեղարկման մասին, որը Ջամուի եւ Քաշմիրի նահանգն օժտում է հատուկ կարգավիճակով:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դիվանագիտական ջանքերի ձախողում է որակել իր նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայի քաղաքային հիվանդանոցի և Ստամբուլ-Իզմիր մայրուղու բացման արարողության ժամանակ հայտարարել է Եփրատ գետի արևելյան շրջաններում ռազմական գործողություններ սկսելու մասին:
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռաժիմ են սահմանել հեղեղումների պատճառով:
«Անսար Ալլահ» եմենական խռովարար շարժման կողմնակիցներն (հուսիներ) անօդաչու թռչող սարքերի օգնությամբ գրոհել են սաուդյան Աբհա եւ Նաջրան քաղաքների օդանավակայանների վրա:
Կարիբյան ծովում ավելի քան 4,5 տոննա կոկաին է բռնագրավվել Պանամայի ազգային սահմանապահ ծառայության եւ Կոլումբիայի ռազմածովային ուժերի համատեղ գործողության արդյունքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայում ունեցած ելույթի ժամանակ ակնարկել է Եփրատ գետից արևելք ընկած տարածքում ռազմական գործողություններ ծավալելու մասին:
Ինը մարդ է զոհվել, եւս չորսն անհայտ կորած են համարվում Չինաստանի կենտրնական մասի Հուբեյի նահանգում լեռնային հոսքի իջնելու հետեւանքով:
Էլ Պասոյի (Տեխասի նահանգ) քաղաքագլուխ Դի Մարգոն «տեղային աղետի» ռեժիմ է ահմանել քաղաքի տարածքում:
Ուգանդայի նախագահ Իդի Ամինը հասարակ մարդկանց հետ շփվում էր, մասնակցում գյուղական տոներին, գյուղացիների հետ ուտում, խմում, և ամենակրևորը՝ պարում։
Եգիպտոսի մայրաքաղաքում առնվազն 17 մարդ է զոհվել, եւս 32-ը` վերքեր ստացել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «ձեռնամուխ լինել» զանգվածային գնդակահարությունների խնդրին:
Կանն առողջարանային քաղաքը մտադիր է բնապահպանական խիստ սահմանափակումներ մտցնել կրուիզային նավերի նկատմամբ:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները փոփոխություններ են մտցրել թագավորության մի շարք օրենքներում, որոնց շնորհիվ կինը կկարողանա ինքնուրույն անձնագիր ստանալ արտասահման մեկնելու համար, ինչպես նաեւ խնամակալ դառնալ դեռահասների համար:
Շվեդիայի Էսկիլստունա քաղաքի իշխանությունները երկրում առաջին անգամ սահմանել են մուրացկանության դեմ պայքարի նոր միջոցներ. այժմ քաղաքի առանձին շրջաններում «փողի պասիվ հանգանակության» համար հարկավոր կլինի ստանալ ոստիկանության թույլտվությունը:
Բաքվի Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կենտրոնում նախատեսվում է բացել հայագիտական հետազոտությունների բաժին: