Բաժիններ՝

ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը հրաժարվել է աշխատել Բայդենի հետ

ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը չի աշխատելու նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած Ջո Բայդենի թիմի հետ, մինչեւ որ ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությունը (GSA) չճանաչի նրա հաղթանակը: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Ալեքս Ազարին:

«Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ երբ GSA-ն պարզի (ով է հաղթել), մենք կապահովենք ամբողջական համատեղ մասնագիտական մոտեցումը եւ պատրաստակամությունը»,-ընդգծել է Ազարը: Ավելի վաղ Politico թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությունը հրաժարվում է ճանաչել Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ռոն Քլայնը, որին Ջո Բայդենը մտադիր է նշանակել Սպիտակ տան վարչակազմի ղեկավար, ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությունը պետք է հավանություն տա հաջորդ շաբաթ իշխանության հանձնումը սկսելուն: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին:

Առկա տվյալների հիման վրա ամերիկյան առաջատար հեռուստաալիքները հայտարարել են Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին: Համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի առթիվ: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սեփական հաղթանակը պահանջել դատարանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս