Պեկինում հուսով են, որ ԱՄՆ-ը կփոխի իր վերաբերմունքը Չինաստանի զարգացման նկատմամբ
Չինաստանը հուսով է, որ ԱՄՆ-ը կփոխի իր վերաբերմունքը ՉԺՀ-ի ակտիվ զարգացման նկատմամբ, քանի որ Դոնալդ Թրամփի օրոք երկու երկրների միջեւ հարաբերությունների բարդացման պատճառը հանդիսացել է զարգացման հարցում Պեկինի իրավունքը ճանաչել չցանկանալը: Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում:
«Լուրջ դժվարությունների հիմնական պատճառը, որի հետ բախվել են չին-ամերիկյան հարաբերությունները (նախագահ Թրամփի ժամանակ), կայացել է այն բանում, որ ԱՄՆ-ի առանձին քաղաքական գործիչներ երկու երկրների հարաբերությունները դիտարկում են՝ ելնելով «զրոյական գումարով խաղի» մենթալիտետից եւ «սառը պատերազմի» ժամանակների գաղափարից. նրանք չեն ցանկանում ճանաչել եւ հարգել Չինաստանի զարգացման իրավունքը, ինչպես նաեւ չեն ցանկանում տեսնել ակտիվ զարգացող տնտեսությամբ երկրի հաջողությունը»,-հայտարարել է Վան Ինը:
Նրա խոսքով՝ նման միակողմանի եւ ագրեսիվ մտածողությունը խախտում է միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը եւ ազնիվ շուկայական մրցակցության կանոնները: «Հուսով ենք, որ ԱՄՆ-ը կվերադառնա դեպի բանականություն, օբյեկտիվորեն եւ արդարացիորեն կվերաբերվի Չինաստանի եւ ակտիվ զարգացող տնտեսություն ունեցող մյուս երկրների զարգացմանը, ընդառաջ կգնա Չինաստանին, ինչպես նաեւ կնպաստի, որպեսզի չին-ամերիկյան հարաբերությունները շուտափույթ կերպով վերադառնան առողջ եւ կայուն զարգացման ուղի»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: