Կվիշխեթիում (Խաշուրիի մունիցիպալիտետ) կառուցող երկաթուղային թունելի շուրջ 70 շինարարներ (թունելը միացնում է Արեւելյան եւ Արեւմտյան Վրաստանը) փակել են թունելի մուտքը՝ ամբողջությամբ կանգնեցնելով աշխատանքային գործընթացը:
Հոնկոնգի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի չարտոնված ակցիայի 148 մասնակիցների, որը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին:
Կատարում կայացած բանակցություններում ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները լուծել են բոլոր տարաձայնությունները Աֆղանստանում հաշտության հաստատման, այս երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու եւ ծայրահեղական այլ խմբավորումների հետ շփումներից թալիբների հրաժարվելու շուրջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» անունները կրող ռազմական գործողություններով սկսված գործընթացը շատ շուտով նոր փուլ է թևակոխելու:
Եվրամիության ղեկավարությունը կարծում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու առավել հավանական սցենարն այս պահին «կոշտ բրեքսիթն» է՝ առանց ամեն կարգի համաձայնությունների:
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ընդունի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվելիք որևէ միայնակ գործողություն:
Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են, և այժմ արևոտ եղանակ է:
ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերն «անընդունելի» է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն, որն այդ պետությունը կփորձի իրականացնել Սիրիայում:
ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ միավորվել են Արցախի ականազերծման ամերիկյան ծրագրի ֆինանսավորումը կրճատելու Թրամփի փորձերի դեմ պայքարին: Այս մասին փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրք դեսպանների կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է արցախյան հարցին։
ԱՄՆ-ն անահնգստացած է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում, Թուրքիայի կողմից տեղի քրդական ուժերի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունից։
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ընդգրկուն ճգնաժամ առաջացնել շինարարության ոլորտում:
ԱՄՆ զինվորական պատվիրակության և Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջև Անկարայում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում անվտանգ գոտի ստեղծելու թեման:
Առնվազն ութ մարդ է զոհվել Հուբեյի նահանգում (Կենտրոնական Չինաստան) հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով: Այդ մասին հայտնել է SINA լրատվական պորտալը:
3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Կախեթի տարածաշրջանի Կվարելի քաղաքում:
Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե ամերիկյան վարչակազմը չեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանի բնակավայրերից շուրջ 16 հազար բնակիչներ են տարհանվել զինամթերքի պահեստում պայթյուններից եւ հրդեհից հետո:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հանգստյան օրերին Միացյալ Նահանգների Էլ Պասո (Տեխասի նահանգ) եւ Դեյթոն (Օհայոյի նահանգ) քաղաքներում տեղի ունեցած մարդկանց զանգվածային գնդակահարման դեպքերի լույսով խոստացել է երկրի նախագահ ընտրվելու դեպքում հասնել բնակչության շրջանում մարտական հրազենի առկայության լիակատար արգելքի:
Օգոստոսի 6-ին ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակի արարողություն է տեղի ունեցել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում. ուղիղ 74 տարի առաջ ամերիկյան В-29 Enola Gay ռմբակոծիչն ատոմային ռումբ նետեց քաղաքի վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 7-ին կժամանի Էլ Պասո (Տեխասի նահանգ), որտեղ օգոստոսի 3-ին հրաձգությունից 22 մարդ է զոհվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների իրավասության ներքո գտնվող Վենեսուելայի իշխանությունների ակտիվների արգելափակման վերաբերյալ՝ այդ ցուցակում ներառելով երկրի Կենտրոնական բանկը եւ PDVSA պետական նավթընկերությունը:
Օգոստոսի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելքում։
Թմրավաճառների ելուզակախմբի պարագլուխը, որը բազմամյա բանտարկության պատիժ է կրում Ռիո դե Ժանեյրոյի բանտում, փորձել է փախչել՝ հագնելով իր 19-ամյա դստեր շորերը:
Տարեց մի կին, որը տառապում էր ուռուցքային հիվանդությամբ, դարձել է Ավստրալիայի առաջին բնակիչը, որն օգտվել է էվթանազիայի իրավունքից:
Չնայած ակցիաների ընթացքում ուժային կառույցների բիրտ աշխատաոճին, իշխանության ճնշումներին՝ ակտիվիստները ծրագրում են շարունակել պայքարը, և այս ամիս առաջին հավաքը նախատեսված է օգոստոսի 10-ին:
«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի բռնկման դեպքում միջնորդները կհամախմբվեն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առկա զարգացումներին։
Հալեպի Շեյխ Նաջար արդյունաբերական շրջանում աշխատանքն է վերսկսել մետաղի վերաձուլման խոշոր գործարանը:
«Մենք գիտենք, որ իրանահայ համայնքը, հատկապես՝ վերջին տասնամյակում, թվաքանակի առումով զգալիորեն պակասել է, խոսքը վերաբերում է դեպի Արևմուտք և ԱՄՆ ելքին։ Մասամբ գալիս են նաև Հայաստան, այս դեպքում գոնե համալրում են մեր երկրի բնակչության շարքերը»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալրդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները, տարածելով ստահոդ հաղորդումներ, նպաստում են երկրի ներսում լարված իրադրության ստեղծմանը:
Առնվազն չորս մարդ է տուժել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի զինապահեստում տեղի ունեցող պայթյունների հետեւանքով: