Բաժիններ՝

ԱՄՆ-ում թույլատրել են Boeing 737 MAX-ի շահագործումը

ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) թույլատրել է վերսկսել Boeing 737 MAX հանրանավերի շահագործումը:

«Boeing 737-8 եւ 737-9 (միասին 737 MAX կոչվող) ինքնաթիռներ՝ վերադարձ դեպի շահագործում»,-ասվում է գերատեսչության կայքում զետեղված ծանուցման մեջ:

737 MAX-ի թռիչքները ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում դադարեցվել էին այն բանից հետո, երբ կործանվեց երկու այդպիսի ավիալայներ: 2019 թվականի մարտին Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX-ը աղետի ենթարկվեց Եթովպիայի Դեբրե-Զեյթ քաղաքից ոչ հեռու: Ինքնաթիռում գտնվում էր 157 մարդ, նրանք բոլորը զոհվեցին: 2018 թվականի հոկտեմբերին կործանվեց ինդոնեզական Lion Air-ի հենց այդպիսի մի ինքնաթիռ, զոհ դարձավ 189 մարդ:

2019 թվականի հոկտեմբերին JATR (Joint Authorities Technical Review) միջազգային փորձագետների խումբը զգալի թերություններ է հայտնաբերել 737 MAX ինքնաթիռի հավաստագրման ժամանակ, որոնք թույլ էին տրվել Boeing ընկերության եւ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության կողմից:

Մասնավորապես, փորձագետների կարծիքով, մանեւրումն ուղղելու համակարգի (MCAS) մասին կարեւոր տեղեկատվությունը FAA-ի կողմից ներկայացվել էր ոչ լրիվ ծավալով, իսկ կարգավորիչն ինքը Boeing-ին արտակարգ լիազորություններ էր տրամադրել հավաստագրման գործընթացում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս