
Իտալիան աշխարհի առաջին երկրներից մեկն է, որը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կստանա. Լուիջի դի Մայո

Իտալիան կդառնա աշխարհի առաջին երկրներից մեկը, որը COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ կստանա: Այդ մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն:
«Իտալիան երկու խոշոր միջազգային համաձայնագրերի է մասնակցում Pfizer եւ AstraZeneca դեղագործական ընկերությունների հետ, որոնք առավել հեռու են գնացել եւ մեծ հաջողության հասել փորձարկումների բնագավառում: Իտալիան կլինի աշխարհի այն երկրների թվում, որոնք կստանան պատվաստանյութը»,-հայտարարել է նա՝ նոյեմբերի 19-ին հանդես գալով Radio Anch՚io ռադիոկայանի եթերում:
Դի Մայոյի հայտարարությունները հիմնվում են ոչ միայն նշված երկու դեղագործական ընկերությունների հետ համաձայնագրերի վրա, այլեւ պատվաստման ազգային պլանի վրա, որը մշակել է COVID-19-ի արտակարգ դրության հարցերի կոմիսար Դոմենիկո Արկուրին:
Այս փաստաթղթում, որը հրապարակվել Է նոյեմբերի 19-ին, ասվում Է այն մասին, որ արդեն հունվարի վերջին Ապենինները կստանա Pfizer պատվաստանյութի 3,4 միլիոն չափաբաժին, ինչը թույլ կտա, որպեսզի կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանա 1,7 միլիոն մարդ:
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել էր, որ պատվաստման ազգային պլանի վրա աշխատանքն սկսվել է նոյեմբերի սկզբին, COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակները պետք է ստացվեն արդեն դեկտեմբերին, սակայն զանգվածային պատվաստում սկսելու համար, «ըստ երեւույթին, պետք է սպասել մինչեւ գարուն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: