
Թուրքիայում հիմնվում է քրդական նոր, իշխանամետ կուսակցություն. Սայան

Արդարություն և զարգացում կուսակցության անդամ, Աղրի քաղաքապետ Սավջը Սայանը թվիթերի իր էջում հայտնել է, որ հիմնվում է քրդական նոր կուսակցություն, որը, ըստ երևույթին, կլինի իշխանամետ:
Նա իր թվիթերյան էջում մասավորպես գրել է. «Քուրդ քաղաքական գործիչները, որոնք միավորված են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության», ահաբեկչության դեմ, ովքեր պահպանողական են և լիովին պաշտպանում են երկրի միասնությունն ու համերաշխությունը, նոր կուսակցություն կհիմնեն և կաջակցեն «Ժողովրդական դաշինքին»: Սա թարմ և ճշգրիտ տեղեկատվություն է»: