Բաժիններ՝

Թուրքիան դեկտեմբերի 30-ից COVID-19-ի թեստեր կպահանջի ավիաուղևորներից

Կորոնավիրուսի բացասական թեստը, որպես Թուրքիա մուտքի պարտադիր պայման, դեկտեմբերի 30-ից կպահանջվի ավիաուղեւորներից. երկրի իշխանություններն նման միջոցների սահմանումը հետաձգել են երկու օրով:

Այդ մասին հաղորդել է Թուրքիայի Turkish Airlines ազգային ավիափոխադրողը: Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հաղորդել էր այն մասին, որ դեկտեմբերի 28-ից՝ ինքնաթիռով, իսկ դեկտեմբերի 30-ից՝ ցամաքային փոխադրամիջոցով այս երկիր ժամանող ուղեւորները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ:

«Բոլոր ավիաուղեւորները, որոնք ժամանում են Թուրքիա, դեկտեմբերի 30-ի ժամը 00:00-ից (Երեւանի ժամանակով 01:00-ից) պետք է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ, որն իրենց երկրներում արվել է թռիչքից առաջ ոչ ավելի քան 72 ժամվա ընթացքում: Մինչեւ 6 տարեկան երեխաներին թեստ հարկավոր չէ: Տպագրված կամ էլեկտրոնային ձեւով այդպիսի թեստ չունեցողներին թռիչքի չեն թույլատրի»,-ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս