Լավրովը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները «փոքր քայլերով» կարգավորելու պատրաստակամության մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում առաջնահերթ հարցերը, որոնցով պետք է զբաղվի ԱՄՆ-ի նոր վարչակազմը. փլվածքները վերականգնելը դյուրին չի լինի, իսկ եկող թիմը պետք է ցուցաբերի ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հանդիպական ցանկություն, որն այդ աշխատանքին պատրաստ է «փոքր քայլերով»:
«Երկկողմ օրակարգում կուտակվել է հարցերի մի ամբողջ շարք, մի քանիսը՝ անհետաձգելի բնույթի, որոնցով պետք է զբաղվի Վաշինգտոնի նոր վարչակազմը»,-ասել է Լավրովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը նշել է, որ խնդիրները «պարտադիր չէ փորձել լուծել մի թափով, կարելի է փոխգործակցել՝ ելնելով «փոքր քայլերի» տրամաբանությունից: «Մենք պատրաստ ենք այդպիսի աշխատանքի: Բայց դրա հետ մեկտեղ այն ըմբռնմամբ, որ դա պետք է կառուցվի ազնվության եւ շահերը փոխադարձ հաշվի առնելու սկզբունքներով»,-ասել է նախարարը: