Բաժիններ՝

5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի արևմտյան ափի մերձակայքում

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը դեկտեմբերի 29-ին 5,7 մագնիտուդով երկարաշարժ է արձանագրել երկրի արեւմտյան ափի մերձակայքում:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օրեգոնի նահանգի Բանդոն քաղաքից (բնակչությունը շուրջ 3,1 հազար) 239 կիլոմետր հեռավորության վրա: Օջախը եղել է 12 կիլոմետր խորությունում:

Ցունամիի սպառնալիքի, ավերածությունների եւ տուժածների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031