Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը գրանցել է Խորվաթիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը դեկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 15:19-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 11:19-ին) գրանցել է հյուսիսային լայնության 45.41⁰ և արևելյան երկայնության 16.30⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Խորվաթիա Պետրինյա քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
«Ըստ «gazeta.ru» լրատվական կայքի՝ կան ավերածություններ, 1 զոհ և բազմաթիվ վիրավորներ:
Երկրաշարժը զգացվել է նաև Գերմանիայում, Սերբիայում, Ավստրիայում, Սլովենիայում և այլ երկրներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։