Բաժիններ՝

Հյուսիսային Օսիայում երկու դպրոցական է խեղդվել լճի վրա սահնակով սահելիս

Հետաքննիչները ստուգում են անցկացնում երկու դպրոցականների զոհվելու փաստով, որոնց մարմինները հայտնաբերել են Հյուսիսային Օսիայի Մոզդոկի շրջանում գտնվող լճի հատակում:

Հանրապետության քննչական կոմիտեի հետաքննչական վարչության մամուլի ծառայությունը դեկտեմբերի 28-ին հաղորդել է, որ դեկտեմբերի 27-ի ցերեկը Մոզդոկի շրջանում 13 եւ 14 տարեկան երկու դպրոցականներ գնացել են սահնակով սահելու եւ չեն վերադարձել:

Որոնումների ընթացքում նրանց մարմինները, առանց բռնի մահվան նշանների, գիշերը գտել են լճի հատակում, որը գտնվում է գյուղի ծայրին: Նախնական տվյալներով՝ դպրոցականները սահնակով սահելիս գլորվել են սառույցի տակ եւ խեղդվել: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: Այս փաստով կազմակերպվել է դատավարական ստուգում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031