Թբիլիսիում COVID-19-ի 500-ից պակաս դեպք են հայտնաբերել
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 1097 նոր դեպքերից 484-ն արձանագրվել է Թբիլիսիում, տեղեկատվությունը տարածում է Միջգերատեսչական համակարգող խորհրդին կից Օպերատիվ շտաբը:
Այս փուլում երկրում կա վարակման 15 655 ակտիվ դեպք, նրանցից 5 677 մարդ բուժում է անցնում հիվանդանոցներում, 420-մարդ գտնվում է կարանտինի գոտում, նրանցից 187-ը Թբիլիսիում, 135-ն՝ Աջարիայում:
Այժմ 1 009 հիվանդի վիճակը գնահատվում է որպես ծանր, նրանցից 441-ը միացված է թոքերի արհեստական օդափոխման ապարատի: 8 585 մարդ բուժում է անցնում տանը:
Այս պահին 35 896 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, այդ թվում 18 713-ը՝ Թբիլիսում, 3 451-ն՝ Աջարիայում եւ 4 858-ն Իմերեթում:
Այսօրվա դրությամբ՝ համավարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է COVID-19-ի 221 605 դեպք, ապաքինվել է 203 547-ը, մահացել՝ 2 377-ը:
Վրաստանում կորոնավիրուսի վարկաման առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: