Երկու բանկեր հրաժարվել են Թրափի հետ աշխատել Կապիտոլիումի անկարգություններից հետո. Bloomberg
Deutsche Bank-ը եւ Signature Bank-ը հրաժարվել են ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցությունից այն անկարգություններից հետո, որոնք նրա կողմնակիցները սարքել են ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Deutsche Bank-ը որոշել ՝ դադարեցնել բոլոր գործարար հարաբերությունները Թրամփի եւ նրա Trump Organization ընկերության հետ: Ինչպես նշում է գործակալությունը, բանկում ԱՄՆ-ի գործող նախագահի պարտքը կազմում ՝ ավելի քան 300 միլիոն դոլար, նա պետք է այն վճարի մինչեւ 2024 թվականը: Անցյալ տարվա դեկտեմբերին բանկի պրոֆիլային բաժնի պետ Ռոզմարի Վրաբլիկը, որը նպաստել է այդ վարկերի ստացմանը եւ իրականացրել Թրամբի կապը Deutsche Bank-ի հետ, պաշտոնաթողություն է խնդրել առանց պատճառների բացատրության:
Signature Bank-ը տեղի ունեցած անկարգությոններից հետո փակել է Թրամփի երկու անձնական հաշիվերը, որոնցում եղել է շուրջ 5,3 միլիոն դոլար: Բացի դրանից, բանկն Սպիտակ տան գործող ղեկավարին կոչ է արել վաղաժամկետ վայր դնելու լիազորությունները: «Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնաթողությունը ճիշտ որոշում կլինի ի շահ մեր ժողովրդի»,- մեջբերում է անում գործակալությունը ընկերության հայտարարությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: