Բաժիններ՝

Ներքին ահաբեկչության շուրջ առնվազն 25 գործ է հարուցվել Կապիտոլիումի անկարգություններից հետո

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյսոն Քրոուն ԱՄՆ-ի բանակի նախարար Ռայան Մաքքարթնիի հետ ունեցած զրույցի արդյունքների շուրջ Twitter-ում հաղորդել է, որ Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգություններից հետո առնվազն 25 գործ է հարուցվել ներքին ահաբեկչության շուրջ։

Նա նաեւ հայտարարություն է զետեղել Մաքքարթնիի հետ կայացած խոսակցության արդյունքների շուրջ:

«Նախարար Մաքքարթնին հայտարարել է, որ ներքին ահաբեկչության շուրջ առնվազն 25 գործ է բացվել Կապիտոլիումի վրա հարձակման արդյունքում: Հայտնաբերվել են երկայնափող հրազեն, «Մոլոտովի կոկտեյլներ», պայթուցիչ սարքեր»,-ասվում է կոնգրեսականի հայտարարության մեջ:

Մաքքարթնին նաեւ Քրոուին հայտնել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում տեղեկացված են պաշտոնակալության պահին եւ դրանից առաջ ահաբեկիչներից ծագող «հնարավոր ապագա սպառնալիքների մասին, եւ դաշնային ու տեղական իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատում են անվտանգության միջոցառումների նախապատրաստումը համակարգելու համար»: Ավելի վաղ Վաշինգտոնի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերն ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությանը կոչ էր արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ընտրված նախագահ Ջո Բայդենի պաշտոնակալության նախաշեմին մայրաքաղաքի անվտանգության ապահովման ուղղությամբ:

Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող է դարձել Ջո Բայդենը:

Կոնգրեսի նիստը ընդհատվել է, կոնգրեսականների մի մասը տարհանվել է: Երբ Կապիտոլիումում հաջողվել է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը: Բազմաթիվ սոցիալական ցանցեր, ներառյալ Twitter-ը եւ Facebook-ը, արգելափակել են Թրամփի օգտահաշիվները, քանի որ կարծում են, թե նրա հրապարակումները կարող են բռնություն հրահրել տեղի ունեցածի համատեքստում, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս