Ռուսաստանցի դիվանագետները հրավիրվել են Բայդենի պաշտոնակալությանը
ԱՄՆ-ը ռուսական կողմին հրավիրել է ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք պաշտոնակալությանը: Այդ մասին հաղորդել են Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունում: «Մենք ստացել են հրավերը: Պլանավորվում է, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը կմասնակցի»,-հաղորդել է դեսպանության ներկայացուցիչը:
Առաջիկա պաշտոնակալության կապակցությամբ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը Կոլումբիայի օկրուգում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել հունվարի 11-ից մինչեւ 24-ը:
Նա կարգադրել է, որպեսզի դաշնային օգնությունն ուղղվի ի լրումն արտակարգ հանգամանքներին հակազդելու ուղղությամբ օկրուգի ջանքերին, որոնք կապված են երկրում իշխանության փոխանցման հետ: Թրամփը չի ճանաչում ընտրություններում իր պարտությունը, բայց խոստացել է ապահովել իշխանության լիազորությունների խաղաղ փոխանցումը: Նա նաեւ նախազգուշացրել է, որ ինքը պաշտոնակալությանը չի գնա: Կոնգրեսը Բայդենի հաղթանակը վերջնականապես հաստատել է հունվարի 6-ի երեկոյան: Դրանից առաջ Կապոտոլիում են գրոհել Դոնալդ Թրամփի կողմնակիցները, որոնք բողոքել են ընտրություններում նրա պարտության դեմ:
Գրոհից հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանն առընթեր Ազգային գվարդիայի վարչության ղեկավար Դենիել Հոքանսոնը լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնում պաշտոնակալության օրը՝ հունվարի 20-ին, կկենտրոնացվեն 15 հազար ազգային գվարդիականներ: Հետաքննությունների դաշնային բյուրոն պաշտոնակալությանը նախորդող օրերին բոլոր 50 նահանգներում սպասում է Թրամփի կողմնակիցների զինված բողոքների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: