Իրանը ռազմածովային հրթիռային վարժանքներ է սկսել Օմանի ծոցում
Իրանական ռազմածովային ուժերը Օմանի ծոցում ձեռնամուխ են եղել հրթիռային վարժանքների: Այդ մասին հաղորդել է Mehr լրատվական գործակալությունը:
Նրա տվյալներով՝ վարժանքներն անցկացվելու են մյուս բանակային ստորաբաժանումների աջակցությամբ եւ տեւելու են երկու օր: Իրանը կանոնավոր կերպով զորավարժություններ է անցկացնում:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) ստորգետնյա հրթիռային բազա է շահագործման հանձնել Պարսից ծոցի ափին: Հաղորդագրությունը հայտնվել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների սրման եւ մամուլում այն շահարկումների ֆոնին, թե Դոնալդ Թրամփի հեռացող վարչակազմը կարող է հարված հասցնել Իրանին մինչեւ հունվարի 20-ին իշխանության իր ժամկետի լրանալը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիս Միլլերն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն Իրանի սպառնալիքներից հետո տարածաշրջանում է թողել «Նիմից» ավիակիրը, որը պլանավորվել էր դուրս բերել այնտեղից:է
2020 թվականի հունվարի սկզբին Իրանում գեներալ Քասեմ Սուլեյմանի զոհվելու տարելիցի լույսով սաստկացել է հակամերիկյան հռետորաբանությունը եւ ավելի ու ավելի հաճախ են սկսել նախազգուշացումներ հնչել ԱՄՆ-ի հասցեին՝ գրոհի դեպքում: Այսպես, ըստ Tasnim գործակալության, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական գեներալ-մայոր Յախյա Ռահիմ Սաֆարին կոչ Է արել ԱՄՆ-ին՝ խուսափել սխալներից, հայտարարելով, որ Իրանի զինվորականները կարող են ջրասույզ անել ամերիկյան ավիակիրները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: