Ուժի մեջ են մտնում ԱՄՆ-ի նոր մաքսերը ԵՄ-ից որոշ ապրանքների նկատմամբ

Վաշինգտոնի վարչակազմի որոշումը Եվրամիությունից ներկրվող արտադրանքի լրացուցիչ տեսակների համար մաքսեր սահմանելու մասին ուժի մեջ է  մտնում հունվարի 12-ին ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 00:01-ին (Երեւանի ժամանակով 09:01-ին)։

Դրա հտեւանքով Ֆրանսիայիում եւ Գերմանիայում արտադրված դետալները, որոնք անհրաժեշտ են ավիաշինության համար, հունվարի 12-ից կհարկվեն 15 տոկոսի չափով մաքսով: Ինչպես պարզաբանում է Reuters գործակալությունը, ԱՄՆ-ն ավելի վաղ արդեն 15 տոկոս մաքսեր է սահմանել Եվրամիությունից ներմուծվող ինքաթիռների համար: Սակայն այդ միջոցները չէին կիրառվել Եվրոպայի Airbus կորպորացիայի ինքնաթիռների նկատմամբ, որոնք հավաքվում էին ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգի գործարանում:

Պահեստամասերի համար սակագների սահմանումն, ըստ էության, Airbus-ին կզրկի առանց լրացուցիչ մաքերի վճարման իր արտադրանքը վաճառելու հնարավորությունից: Դրա հետեւանքով, ինչպես կարծում է Reuters-ը, «այդ ինքնաթիռները, հավանաբար, կլինեն անմրցունակ» Միացյալ Նահանգների շուկայում: Բացի ավիացիոն արդյունաբերության հետ կապված պահեստամասերի մաքսերից, 25 տոկոսի չափով լրացուցիչ մաքսեր են սահմանվում Ֆրանսիայից եւ Գերմանիայից որոշ տեսակների գինիների, կոնյակի եւ մի շարք այլ անուն ալկոհոլային արտադրանքի նկատամամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս