 
                        Լուկաշենկոն ընդդիմության հետ երկխոսություն սկսելու պատրաստակամություն է հայտնել
 
                                    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ բացի դավաճաններից՝ պատրաստ է երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Ինչպես փոխանցում է «Բելտա»-ն, այս մասին Լուկաշենկոն հայտարարել է պարգևատրման արարողության ժամանակ:
«Մենք պատրաստ ենք խոսել յուրաքանչյուր ազնիվ մարդու հետ, այդ թվում՝ ընդդիմության, բայց ոչ դավաճանների: Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել յուրաքանչյուր ընդդիմության հետ յուրաքանչյուր հարցով՝ սկսած սահմանադրական փոփոխություններից և ավարտած մեր Բելառուսի ապագայով»,- ասել է Լուկաշենկոն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        