Բաժիններ՝

Եվրամիության ղեկավարի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վրաստանի իրադրությունը հարուցում է ԵՄ-ի մտահոգությունը

Վրաստանը գտնվում է քաղաքական փակուղում, ինչը հարուցում է Եվրամիության մտահոգությունը: Մարտի 12-ին այդ մասին հայտարարել է Վրաստանի հարցերով Եվրամիության ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում։  Եվրամիությունը մեծ ուշադրություն է նվիրում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Այն, ինչ այստեղ տեղի է ունենում, կարեւոր է ԵՄ-ի համար: Մեր մտահոգությունն է հարուցում այն հանգամանքը, որ երկիրը գտնվում է փակուղում»,- ասել է Դանիելսոնը: Դիվանագետը նաեւ հույս է հայտնել, որ քաղաքական կուսակցություններն իրենց մեջ ուժ կգտնեն ճգնաժամի հաղթահարման համար ի բարօրություն երկրի, եւ պատրաստակամություն է հայտնել օգնելու նրանց փոխզիջումային որոշման հասնելու գործում:

Դանիելսոնը Միշելի հանձնարարությամբ Թբիլիսի է ժամանել մարտի 11-ի առավոտյան: Նա արդեն բանակցություններ է վարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Պլանավորված է դիվանագետի հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչից հետո նա առանձին-առանձին բանակցություններ կվարի քաղաքական ուժերի հետ, իսկ այնուհետեւ կկազմակերպի քննարկում բոլոր կուսակցությունների մասնակցությամբ: Դանիելսոնը Թբիլիսիում կմնա մինչեւ մարտի 14-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս