Բաժիններ՝

Արաբական Միացյալ Էմիրությունների համաշխարհային ջանքերը նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում

ԱՄԷ-ն առաջին երկրներից մեկն է, որը նոր տիպի կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում օգնության ձեռք է մեկնել աշխարհի տարբեր երկրներին և կազմակերպություններին՝ նախաձեռնելով բազմաթիվ մարդասիրական ծրագրեր և միջոցառումներ։

COVID-19 հիվանդության տարածումը զսպելուն ուղղված համաշխարհային ջանքերին աջակցելու իր հանձնառության շրջանակներում ԱՄԷ-ն 134 երկրի տրամադրել է ավելի քան 1789 տոննա բժշկական օգնություն, այդ թվում` 2060 արհեստական շնչառության սարք, կորոնավիրուսի ախտորոշման 4․25 մլն թեստ, ինչպես նաև անձնական պաշտպանության պարագաներ, իսկ օգնությունը շահառու երկրներ տեղափոխելու համար գործարկել է թվով 183 չվերթ։

ԱՄԷ-ի ջանքերով Սուդանում, Գվինեայում, Մավրիտանիայում և Հորդանանում կառուցվել է 4 դաշտային հիվանդանոց, իսկ Թուրքմենստանում ՝ շարժական կլինիկա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) հետ համագործակցության շրջանակներում ԱՄԷ-ն 10 մլն դոլար արժողությամբ կորոնավիրուսի ախտորոշման 500 հազար թեստ է տրամադրել ԱՀԿ-ին, ինչպես նաև աջակցել է կազմակերպության կողմից բժշկական նյութերի Իրան, Եթովպիա և Սոմալի տեղափոխմանը։

Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցության շրջանակներում ԱՄԷ-ն Նորվեգիայից և Բելգիայից 2 դաշտային հիվանդանոց է տեղափոխել դեպի Գանա և Եթովպիա։

ԱՄԷ-ն միջազգային կազմակերպությունների լոգիստիկ գործունեության հիմնական զարկերակն է, քանի որ Դուբայի միջազգային մարդասիրական քաղաքում տեղակայված միջազգային կազմակերպությունների պահեստներն առաջինն են արձագանքում համաշխարհային ճգնաժամերին, այդ թվում՝ COVID-19- ի հետ կապված օգնություն տրամադրելուն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Դուբայի միջազգային մարդասիրական քաղաքի պահեստների միջոցով տուժած երկրներին ուղարկված օգնության ծավալը կազմել է կազմակերպության միջազգային արձագանքի ավելի քան 80% -ը:

Դուբայի միջազգային մարդասիրական քաղաքում գտնվող միջազգային կազմակերպությունները նույնպես իրենց ներդրումն են ունեցել COVID-19-ի դեմ պայքարում։ Նրանց ջանքերով ավելի քան 955 բեռ է ուղարկվել աշխարհի 117 երկիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս