Բաժիններ՝

ԱՄՆ-ի նախկին նախագահները հանդես կգան կորոնավիրուսի դեմ պատվաստանույթերի գովազդում

ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշ Կրտսերը, Բիլ Քլինթոնը, Ջիմի Քարտերը, ինչպես նաեւ նրանց տիկինները մասնակցել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պաշտպանության երկու նոր գովազդային տեսահոլովակների ստեղծմանը: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների «Գովազդի խորհուրդ» ոչ առեւտրային կազմակերպությունը:

«Այս պատվաստանյութերը կպաշտպանեն ձեզ եւ նրանց, ում դուք սիրում եք, վտանգավոր եւ մահաբեր հիվանդությունից»,- մեջբերում է Reuters գործակալությունը նախկին նախագահ Բուշի հայտարարությունը հիշյալ տեսահոլովակներից մեկում, ամերիկացիներին ուղղված այդ կոչում նրան կպաշտպանեն Քլինթոնը եւ Օբաման:

Վերջինս, ինչպես նշել է տեսանյութին ծանոթացած գործակալությունը, կհայտարարի, որ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցներն «առաջին քայլն են, որպեսզի վերջ տրվի համավարակին» եւ ապահովվի երկրի հետագա հաջող զարգացումը: Այդ տեսահոլովակներում, ինչպես ուշադրություն է հրավիրել Reuters-ը, բացահայտորեն զգացվում է ԱՄՆ-ի 45-րդ նախագահի բացակայությունը, որի վարչակազմն ակտիվորեն օժանդակել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման աշխատանքների արագացմանը եւ շուկա դրանց դուրսբերմանը:

Գովազդի խորհրդում այդ «բացը» բացատրել են նրանով, որ տեսահոլովակներից մեկը նկարահանվել է հունվարի 20-ին Ջո Բայդենի պաշտոնակալության ժամանակ, իսկ Թրամփը, որ անտեսել էր այն, «չի հայտնվել կադրում»: Նոր սոցիալական գովազդն, ինչպես հայտարարվել է, Գովազդի խորհրդի «Որոշիր ինքդ» համազգային կրթական արշավի մի մասն է, որը կոչված է համոզելու նոր կորոնավիրուսի դեմ պատվաստման անվտագությունը եւ անհրաժեշտությունը Միացյալ Նահանգների այն բնակիչներին, ովքեր տակավին թերահավատորեն են վերաբերվում այդ բուժընթացին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս