Բաժիններ՝

Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բոգոտայում շարժի մի մասը կորցնելուց հետո

Airbus A300 բեռնատար ինքնաթիռը, որը պատկանում է Transcarga ընկերությանը, վթարային վայրէջք է կատարել Կոլումբիայի մայրաքաղաքում, քանի որ վերթիռի ժամանակ կորցրել է շարժիչներից մեկի մի մասը: Այդ մասին հայտնել է Կոլումբիայի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

«Քաղաքացիական ավիացիայի վարչությունը տեղեկացնում է, որ (…) սկսվել է հետաքննություն (…) պատճառները որոշելու նպատակով, որոնք հանգեցրել են Airbus A300 ինքնաթիռի ձախ շարժիչի մի մասի կորստի,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության Twitter-ում:- Ինքնաթիռի անձնակզմը հարկադրված է եղել դադարեցնելու թռիչքը եւ վերադառնալու օդանավակայան»: Նախնական տվյալներով՝ վերթիռի ժամանակ ինքնաթիռը շարժիչով կպել օդանավակայանի փարոսներից մեկին: Պոկված մասն ընկել է Բոգոտայի մերձակա շրջանում: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս