Նիգերիայի հյուսիսում ելուզակները հարձակվել են քոլեջի վրա և առևանգել ուսանողների
Ելուզակենրի զինված խումբը մարտի 12-ի առավոտյան հարձակվել է պետական քոլեջի հանրակացարանի վրա Նիգերիայի հյուսիսի Քաունդայի նահանգում եւ առեւանգել ուսանողների: Այդ մասին հայտնել է նիգերիական Vanguard թերթը՝ վկայակոչելով տեղեկան իշանություններին:
«Ելուզակները գրոհել են դաշնային անտառատեխնիկական քոլեջի վրա, առեւանգվել են ուսանողներ, նրանց ստույգ թիվն այժմ պարզվում է»,- հայտարարել է նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մոհամեդ Ջալիջը:
Իր հերթին Մեծ Բրիտանիայի BBC մեդիախումբը, վրայակոչելով ականատեների, հայտնել է, որ առեւանգվածների քանակը կարող է հասնել 50-ի, նրանք բոլորն աղջիկներ են: Նիգերիական Nation թերթը նույնպես հաստատում է, որ առեւանգվածներն աղջիկներ են: Ականատեսների խոսքով՝ ուսումնական հաստատության վրա հարձակումը կատարվել է առավոտյան մոտավորապես 3-ին:
Քոլեջի շենքը գտնվում է ռազմական ակադեմիայի մոտ: Դպրոցների վրա հարձակումներն աշակերտների առեւանգման նպատակով հետագա փրկագնման համար վերջին ամիսներին Նիգերիայում սկսել են ավելի ու ավելի հաճախ տեղի ունենալ: Այսպես փետրվարի 26-ին Զամֆարայի նահանգի Ջանգաբե քաղաքում աղջիկների գիշերօթիկ դպրոցից առեւանգել էին 279 աշակերտուհիների: Մարտի 2-ին նրանց ազատել են բանակցություններից հետո:
Զամֆարային հարեւան Կացինայի նահանգում ելուզակները 2020 թվականի դեկտեմբերի 11-ին 344 տղաներ էին առեւանգել գիշերօթիկ դպրոցից: Վեց օր անց նրանց բոլորին ազատ են արձակել բանակցությունների շնորհիվ: Նիգերիայի նախագահ Մուհամադու Բուհարին անցյալ շաբաթ կարգադրել է ուժեղացնել բոլոր դպրոցների պահպանությունը նման միջադեպեր թույլ չտալու համար: Երկրի մի շարք հյուսիսային նահանգներում նահանգապետերը ժամանակավորապես փակել են այն դպրոցները, որտեղ բացակայել է անվտանգության պատշաճ համակարգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: