
Շվեդիայում ոստիկանությունը ցրել է կորոնավիրուսի սահմանափակումների դեմ հանդես եկող քաղաքացիների ցույցը

Ստոկհոլմի իրավապահ մարմինները մայիսի 14-ին ցրել են կորոնավիրուսի սահմանափակումների դեմ քաղաքացիների կազմակերպած ցույցը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Շվեդիայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված մի քանի հարյուր անձինք նշել են, որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն իրականում խախտում են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:
Ստոկհոլմում բողոքի խոշոր ակցիաներ էին կազմակերպվել մարտի 6-ին և 20-ին: Դրանցից առաջինի ժամանակ իրավապահների գործողություններից տուժել էր վեց մարդ: