Բաժիններ՝

Ղրղզստանը հայտնել է Տաջիկստանի հետ հակամարտության հետևանքով 163 տուժածի մասին

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած կոնֆլիկտի հետևանքով Ղրղզստանի տուժած քաղաքացիների թիվը հասել է 163-ի, մահացել է 31 մարդ: Այս մասին մայիսի 1-ին տեղեկացրել է Ղրղզստանի առողջապահության նախարարի տեղակալ Էլիզա Սոլտոնբեկովան:

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային գոտիների բնակիչների կոնֆլիկտը ապրիլի 29-ին վերածվել է երկու երկրների միջև զինված հակամարտության: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև բախումները տևել են ավելի քան վեց ժամ: Զոհվել է 40 մարդ երկու կողմից, ավելի քան 200-ը տուժել է: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն հաջորդ օրը կրակոցները վերսկսվել են: Հերթական հաշտությունը կնքվել է ապրիլի 30-ի երեկոյան:

Մայիսի 1-ին Ղրղզստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Տաջիկստանի զինվորականները մայիսի 1-ին սկսել են կրակել ղրղզական տարածքի ուղղությամբ: Նշվում է, որ կրակի թիրախում են հայտնվել բնակելի տները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31