
Աբխազիա է հասել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Աբխազիա է ժամանել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Թամազ Ցախնակիան։
«Մենք ստացել ենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այն գտնվում է մեր պահեստում»,-ասել է նա: Առողջապահության նախարարը ճշտել է, որ առաջին հերթին պատվաստում կստանան բուժաշխատողները, այնուհետեւ՝ մանկավարժները, բյուջետային ոլորտի ներկայացուցիչները, ուժային կառույցների աշխատողները եւ հետո արդեն շարքային քաղաքացիները: Պատվաստվելուց առաջ թերապեւտների հետ կոնսուլտացիա կանցկացվի ներարկման նկատմամբ հակացուցումների հայտնաբերման համար:
Պատվաստումը Հանրապետական հիվանդանոցի բազայի վրա կսկսվի մայիսյան տոներից հետո, երբ կկարգավորվեն բոլոր նորմատիվային հարցերը: Աբխազիայում մինչեւ մայիսի 12-ն արգելված են զանգվածային սպորտային, ժամանցային, թատերական եւ ցուցահանդեսային միջոցառումները: Նաեւ արգելված է ուղեւորների փոխադրումն առանց դիմակների: Աբխազիայում COVID-19-ով ախտահարվածների ընդհանուր թիվը կազմում է 14 հազար 494, ապաքինվել է 13 հազար 517 մարդ, ներառյալ ամբուլատոր բուժածները, մահվան դեպքարի թիվը 222 է: