«Հունիսին Ստեփանակերտը կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ, չե՞ք հավատում, հարցրեք Նիկոլին». Ադրբեջանի մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար

Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովն իր թվիթերյան էջում գրառումների շարք է սկսել, համաձայն որոնց՝ հունիս ամսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի ԶՈւ հսկողության տակ։

«Խանքենդին (Ստեփանակերտը-Mediaport) հունիսին ամբողջությամբ կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ՝ ուժով, թե առանց դրա։ Խաղաղ բնակիչները կարող են մնալ իրենց տներում»,-գրել է Սահիդովը։

Մեկ այլ գրառման մեջ նա նշում է, թե զարմանալի է, որ Ստեփանակերտի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու մասին իր թվիթը տարակուսանք է առաջացրել Հայաստանում։

«Կարծես թե սովորական հայերն ու սփյուռքի ներկայացուցիչները անհրաժեշտ չափով տեղեկացված չեն Նոյեմբերի 10֊ի հայտարարության բովանդակությանը։ Այնտեղ հստակ նշված է, որ Ստեփանակերտն ու մյուս քաղաքները աստիճանաբար անցնելու են Ադրբեջանի հսկողության տակ։ Չեք հավատում՝ հարցրեք Նիկոլին»,-գրել է Սահիդովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31