Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի տնտեսությունն ավելի արագ է վերականգնվում պետներդրումների շնորհիվ
Նոր կորոնավիրուսի համավարակի հետեւանքներից ԱՄՆ-ի տնտեսության վերականգնումն ավելի արագ է տեղի է ունենում կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումների հաշվին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հարցազրույցում, որն ապրիլի 30-ին հեռարձակվել է NBC հեռուստաալիքի եթերում։
«Տնտեսությունը վերականգնվում է հատկապես այն պատճառով, որ մենք միջոցներ ենք ներդնում այնտեղ,- նշել էՍպիտակ տան ղեկավարը:- Տեսեք, թե ինչ արագ տեմպերով է ընթանում վերականգնումն այն պահից, երբ մենք ընդունեցինք վերջին օրենսդրական ակտը: «Միջոցների այդ փաթեթը ենթադրում է 1,9 տրիլիոն դոլարի չափով ներդրումներ,- շարունակել է Բայդեը:- Եթե մենք ներդրումներ չկատարեինք այս երկրի (տնտեսությունում), մենք զգալիորեն հետ կմնայինք (վերականգնման գործընթացում)»:
Մարտի սկզբին ԱՄՆ-ի նախագահն ստորագրել է համավարակի պայմաններում երկրի տնտեսության խթանման՝ ավելի վաղ Կոնգրեսի կողմից հաստատաված միջոցների նոր փաթեթը 1,9 տրիլիոն դոլարի ծավալով: Նախաձեռնությունը հիմնվում է կորոնավիրուսի տարածման տնտեսական հետեւանքների հաղթահարման՝ Բայդենի կողմից առաջարկված ծրագրի վրա: Միջոցների փաթեթը նախատեսում է մոտավորապես 400 միլարդ դոլարի տրամադրում համավարակի դեմ պայքարի համար: Շուրջ 1 տրիլիոն դոլար պետք է ուղղորդվի բնակչությանն օգնություն ցույց տալուն, մնացածը՝ տնտեսոության խթանմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: