
Իրանի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Կիրակի խոշոր հրդեհ և պայթյուններ են տեղի ունեցել Իրանի Կում քաղաքում գտնվող քիմիական գործարանում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով նահանգի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Համիդ Քուրեյմիին:
«Մոլդա ընկերության քիմիական գործարանի արդյունաբերական գոտում հզոր հրդեհ է բռնկվել տեղական ժամանակով 06:02-ին (Երևանի ժամանակով 05:32-ին)»,-տեղեկացրել է Քուրեյմին:
Հրդեհն ուղեկցվել է մի քանի պայթյուններով և արագորեն տարածվել է, 150 հրշեջ և 20 տրանսպորտային միջոց տեղափոխվել են դեպքի վայր: Գործարանի մի մասը տարհանվել է:
Քուրեյմիի խոսքերով`2 հրշեջ-մեքենա վնասվել է կրակից, 2 հրշեջ լուրջ վնասվածքներ է ստացել:
«Հրդեհը մարված է, մենք թույլ չենք տվել, որ այն տարածվի այլ պահեստների վրա, այլապես արդյունաբերական գոտում ավելի մեծ հրդեհ կտեսնեինք»,-ասել է Քուրեյմին: