Բաժիններ՝

Բայդենը մայիսի 21-ին Վաշինգտոնում կընդունի Հարավային Կորեայի նախագահին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 21-ին Սպիտակ տանը կընդունի Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինին: Այդ մասին ասված է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի քարտուղար Ջեն Փսակիի՝ ապրիլի 29-ին տարածված գրավոր հայտարարության մեջ:

«Նախագահ Բայդենն անհամբերությամբ է սպասում 2021 թվականի մայիսի 21-ին Սպիտակ տանը հանդիպելու Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ: Նախագահ Մունի այցը կընդգծի Միացյալ Նահանգների և Կորեայի Հանրապետության միջև անխախտ դաշինքը, ինչպես նաև լայն և խորը կապերը մեր կառավարությունների, ժողովուրդների և տնտեսությունների միջև: Նախագահ Բայդենը հույս ունի, որ նախագահ Մունի հետ համատաղ ջանքերը հետագայում կամրապնդեն մեր դաշինքը և մեր սետ համագործակցությունը»,- նշել է Փսակին:

Ինչպես սպասվում է, բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կդառնա ԿԺԴՀ-ի շուրջ իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31