Sea Justice փոխադրող ընկերության չորաբեռնատար նավն ապրիլի 27-ին բախվել է A Symphony նավթատար լցանավին, որը գտնվում էր Չինաստանի Ցինդաո նավահանգստի խարսխային կայանատեղում:
ԱՄՆ-ի առափնյա պահպանության Hamilton պարեկանավն ուղեւորվում է Սեւ ծով: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի 6-րդ օպերատիվ նավատորմը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը ներկայում անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հետ սահմանին, գրում է minval.az-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վերջերս Զանգելանի ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված «ռազմական սադրանքը» (չակերտները-Խմբ.) պետք է լինի վերջինը:
Սաուդյան NCC DAMMAM նավթատար լցանավը կարող էր հարձակման ենթարկվել Յանբու նավահանգստի մոտ, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի արեւմուտքում: Ապրիլի 27-ին այդ մասին հայտնել է Dryad Global պորտալը:
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրել Կախաբեր Կուչաեւային, որը մինչ օրս եղել է օրենսդիր մամնի փոխխոսնակ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ադրբեջանի տիեզերական գործակալություն» հասարակական իրավաբանական անձ ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանն անդրադարձել է տարածվող տեղեկությանը, թե ադրբեջանցի զինվորականներն ապրիլի 25-ին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք:
Ամերիկացի զինվորականները դեռ չեն կարող որոշել, թե արդյոք Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանից կհեռացնի ավելի վաղ այնտեղ տեղափոխած զորքերը: Այդ մասին ապրիլի 26-ին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ այցելել է Լեռնային Ղարաբաղի` Արցախյան երկրորդ պատերազմից հետո Բաքվի վերահսկողությանն անցած Ջաբրայիլի և Զանգելանի շրջաններ: Մեհրիբան Ալիևան այցից տեսանյութեր ու լուսանկարներ է տեղադրել Instagram-ի իր էջում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք վիճահարույց հայտարարություններով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախյան երկրորդ պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Զանգելանի շրջան կատարած այցի ժամանակ, հայտարարել է, որ այստեղ երկաթգիծ է եղել և «հայերը ապամոնտաժել են այն»:
Ճապոնիայի Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում պայթյուն է տեղի ունեցել զբոսանավակում:
2020 թվականին ռազմական ծախսերն աշխարհում հասել են 1,98 տրիլիոն դոլարի՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 2,6 տոկոսով: Այդ մասին հաղորդել է Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI):
Հնդկաստանը կորոնավիրուսով վարակաման 352 991 նոր դեպք է արձանագրել 24 ժամում, ինչը դարձել է վարակվածների օրական աճի հերթական, անընդմեջ հինգերորդ համաշխարհային հակառեկորդը: Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունն ապրիլի 26-ին հայտնել է, որ համավարակի ամբողջ ժամանակամիջոցում երկրում ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 17 313 163-ի:
Ապրիլի 26-ից Իտալիայում սկսում են մեղմացնել COVID-19 կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումները, մասնակիորեն բացվում են բարերը, ռեստորաններն ու կինոթատրոնները: Այդ մասին հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդես գալ «կոնկրետ նախաձեռնություններով»՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով: Այդ մասին հայտարարել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է երկրում ապրիլի 29-ից մայիսի 17-ը լոքդաուն սահմանելու մասին: Պատճառը երկրում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճն է: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ երկրի քաղաքների միջև ուղևորությունները հնարավոր կլինի միայն հատուկ թույլտվությամբ:
Եվրոպական խորհրդարանի անդամ Դեյվիդ Լեգան Շվեդիայից իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ուղերձը:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ, և կրկին հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը երբևէ,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը՝ հավելելով,- Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել Ցեղասպանության ժամանակ, որը սկսվել է 106 տարի առաջ այս օրը»:
Եվրոպական խորհրդարանի անդամ, ԵԺԿ խմբակցության արտաքին հարցերով համակարգող Միխալ Գալերը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այսքան տարի անց Թուրքիան իր վրա պատասխանատվություն չի վերցնում:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան դժվար թե ավելի մոտ հարաբերություններ հաստատի Ռուսաստանի Դաշնության հետ, ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Բորիս Դոլգովը։
«Ակնհայտ էր, որ Ջո Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից են լինելու այս տարածաշրջանները՝ դրանցում կուտակված տարաբնույթ խնդիրներով հանդերձ։ Տարածաշրջաններ, որոնցում տեղի են ունեցել լրջագույն զարգացումներ, նաև շեղումներ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի իրականացրած քաղաքականության հետևանքով, որոնք էականորեն հակասում էին և՛ ԱՄՆ շահերին, և՛ տարածաշրջանային քաղաքականության հիմնական սկզբունքներին։
Ռումինիայի իշխող կոալիցիայի մաս կազմող PNL կուսակցության ներկայացուցիչ, Ռումինիայի Պատգամավորների պալատի պատգամավոր Դանիել Գեորգեն ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն ու իր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին:
Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Անկարայում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է «Sputnik» գործակալությունը:
Ստամբուլի Բողազիչի համալսարանի «Dayanışma» (Համերաշխություն) խումբը Twitter-ում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արել է գրառում, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չինաստանը եւ Ռուսաստանը կշարունակեն փոխըմբռնում դրսեւորել եւ միմյանց աջակցություն ցուցաբերել այն հարցերում, որոնք վերաբերում են պետական ինքնիշխանության, անվտանգության պաշտպանությանը եւ շահերի զարգացմանը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ապրիլի 26-ին պաշտոնապես հավաստել է, որ դատարանում AstraZeneca-ի նկատմամբ հայց է հարցուցել ԵՄ-ին պատվաստանյութի մատակարարումների պարտավորագրի խախտման համար:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կշարունակի աջակցություն ցույց տալ Ուկրաինային Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման գործում:
Ամերիկացի լրագրող և վերլուծաբան Նիկոլաս Մորգանը, որը մասնագիտացած է Ռուսաստանի դաշնության և Թուրքիայի վերաբերյալ վերլուծություններում, անդրադարձ է կատարել Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառմանն ու Թուրքիայի արձագանքին։