Բաժիններ՝

2020 թվականին Ռուսաստանում 17,9 տոկոսով աճել է ընդհանուր մահացությունը

2020 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ՌԴ-ում ընդհանուր մահացության ցուցանիշների աճը 2019 թվականի համեմատությամբ կազմել է 17,9 տոկոս, հետևում է  ՌԴ-ի առողջապահության նախարարության 2020 թվականին նախարարության աշխատանքի արդյունքների  2021 թվականի խնդրիրների մասին հաշվետվությունից:

«2020 թվականի հունվար – դեկտեմբերը 2019 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ Ռուսաստանի Դաշնությունում ընդհանոուր մահացության ցուցանիշի 17,9 տոկոս աճ է՝ մինչև14,5 բնակչության 1 000 (մարդու) հաշվով (2019 թականին՝ 12,3 բնակչության 1 000 մարդու հաշվով): 2 124,5 հազարը մահացածների թիվն է, ավելացել է 323,8 հազարով»,- ասված է հաշվետվությունում: Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ մահացության աճի մեջ մեծ բաժին են կազմել կորոնավիրուսից մահացու վախճանները: 2021 թվականի մարտին Ռուսաստանում մահացությունը, «Ռոսստատի» տվյալներով՝2021 թվականի հունվարի համեմատությամբ նվազել է 14 տոկոսով: Երկրում կյանքի սպասվող տևողությունը 2020 թվականին նվազել է 1,84 տարով՝ մինչև 71,5 տարի, նաև նշված է հաշվետվությունում «2020 թվականի 12 ամսում (դիտվում են) ժողովրդագրական բացասական միտումներ: 71,5 տարի է (կազմել) կյանքի սպասվող տևողությունը (նվազումը 1,84-ով 2019-թվականի համեմատությամբ՝ 73,34 տարի):

Հավելուրդային մահացությունը պայմանավորված է նոր կորոնավիրուսային համավարակի ազդեցությամբ, որը դարձել է վերջին հարյուրամյակում խստագույն մարտահրավերներից մեկն առողջապության համակարգի համար»,- հետևում է հաշվետվությունից: Նշված է, որ անհրաժեշտ է ապահովել բնակչության թվակաքանակի կայուն աճ և մինչև 2030 թվականը կյանքի սպասվող տևողության բարձրացում մինչև 78 տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս