Բաժիններ՝

Թուրքիայում ոստիկանությունը կարող է արգելել քաղաքացիների կողմից իրենց տեսանկարահանումը

Թուրքիայի ոստիկանությունը հրահանգել է իր աշխատակիցներին արգելել մարդկանց տեսանկարահանել իրենց պարտականությունները կատարելու ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Թուրքական OdaTV-ի հաղորդման համաձայն՝ ոստիկանության աշխատողների ներսում շրջանառության մեջ դրված որոշման համաձայն՝ նրանք այլևս չպետք է թույլ տան ձայնային կամ տեսանկարահանումները, քանի որ դա անձնական իրավունքի խախտում է:

Շատերը քննադատել են այս քայլը՝ նշելով, որ որոշումն անօրինական է և ավելի կբարդացնի ոստիկանության կողմից իրավունքների խախտումներն արձանագրելը:

Թուրքական ոստիկանությունը դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31