2021-ի ապրիլին Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալները ռեկորդային նվազում են գրանցել

2021-ի ապրիլ ամսին Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա արտահնման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ռեկորդային 94.4% նվազում են գրանցել՝ 201 մլն դոլարից հասնելով 11 մլն դոլարի: Սա 1980-ականներից այս կողմ Թուրքիայից Ս. Արաբիա արտահանման ամենացածր ցուցանիշն է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դրան հակառակ 2021-ի մարտին ռեկորդային աճ են գրանցել Սաուդյան Արաբիայից Թուրքիա իրականացվող արտահանման ծավալները՝ հասնելով 284.3 մլն դոլարի:

2021-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում էլ Թուրքիայից Սուդյան Արաբիա արտահանումը նվազել է 93.3%-ով՝ 1 մլրդ 12մլն դոլարից հասնելով 67.4 մլն-ի:

2020-ից սկսած Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական ապրանքների նկատմամբ իրականացվող բոյկոտի արդյունքում էլ տարվա կտրվածքով նախորդող 2019-ի համեմատ Թուրքիայից արտահանումը նվազել էր 23.4%-ով՝ 3.1 մլրդ դոլարից հասնելով 2.4 մլրդ-ի:

Տեսանյութեր

Լրահոս