Թուրքիայից արտահանման ամենամեծ ծավալները շարունակվում են ուղղվել դեպի Գերմանիա

2021թ․ ապրիլին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 109 տոկոսով՝ կազմելով 18 մլրդ 766 մլն դոլար, իսկ հունվար-ապրիլ ամիսներին արտահանման ընդհանուր ծավալն աճել է 33.1 տոկոսով՝ հասնելով 68 մլրդ 752 մլն դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2021թ. առաջին 4 ամիսներին Թուրքիայից ամենից շատ արտահանումն իրականանացվել է Գերմանիա։ Հունվար–ապրիլի ընթացքում Թուրքիայից Գերմանիա արտահանման ծավալը կազմել է 5.7 մլրդ դոլար։

Նշենք, որ 2020թ․ առաջին 4 ամիսներին Թուրքիայից ամենից շատ արտահանում կատարվել էր Գերմանիա։

Արտահանման ծավալներով Գերմանիային հաջորդում են՝ ԱՄՆ-ը,Միացյալ Թագավորությունը, Իտալիան և Ֆրանսիան:

Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտն ու կիրառված արգելքը ազդել են Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալների վրա: Թուրքիայից Սաուդյան Արաբիա կատարված արտահանման ծավալները նվազել են 944.1 մլն դոլարով՝ կազմելով 67.4 մլն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս