Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին կայցելի Բաքու, իսկ հաջորդ օրը ծրագրված է նրա այցը Շուշի:
«Ես կարող եմ միայն արձանագրել փաստ, որ այն, ինչ տեղի է ունենում, ՀՀ գործող իշխանությունների «վզով» է, իրենց մեղավորությունն է, նրանց պատճառով է այս ամենը տեղի ունենում, հետևաբար՝ պետք է խստագույնս պատժվեն։ Հիմա արդեն անիմաստ է կրկնել, որ առաջին հերթին պետք է հարցի լուծմամբ և երկրի կառավարմամբ զբաղվեն պրոֆեսիոնալ մարդիկ, այլ ոչ թե «քուչից» հավաքած ժեխը, որովհետև այդ մարդիկ ո՛չ գիտեն, ո՛չ կարողանում են և ո՛չ էլ ուզում են ինչ-որ բան անել։ Իշխանության պետք է գան ուժեր, որոնք գիտեն ու հնարավորություններ ունեն գոնե այս ամենը կանգնեցնել, որովհետև հին սահմանագիծն անհնարին է վերադարձնել մոտակա մի քանի տարին»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։
Հնդկաստանում առնվազն հինգ մարդ է զոհվել «Յաաս» ցիկլոնի պատճառով, որը մոլեգնել է Օդիշա եւ Արեւմտյան Բենգալիա նահանգներում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) կոչ է արել անհապաղ ազատ արձակելու Մալիի նախագահ Բա Նդանոյին, երկրի վարչապետ Մոքթար Ուանին եւ անցումային շրջանի մյուս ղեկավարներին՝ վճռականորեն դատապարտելով նրանց կալանավորումը: Այդ մասին ասված է մայիսի 26-ին տարածված հայտարարության մեջ։
Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերին պատկանող Tiger F-5 ինքնաթիռը Օբվալդեն կենտրոնական կանտոնի տարածքում կործանվել է:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բաքուն աջակցում է բանակցությունների միջոցով Հայաստանի հետ սահմանին իրավիճակի կարգավորմանը, ինչպես նաև աջակցում է սահմանագծման և սահմանազատման անհրաժեշտության վերաբերյալ միջազգային կոչերին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սրանց ամենամեծ մեղքը նաև այն է, որ վաղվա համար ոչ մի հնարավորություն չեն թողնում բանակցությունների, միջազգային կառույցների և գործընկերների հետ աշխատանքի, գերիների վերադարձի համար:
Ադրբեջանական կայքերում տարածվել են այսօր Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս գերեվարված հայ զինծառայողների լուսանկարները։
Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Փարիզյան Լուվրի նոր տնօրեն է նշանակվել Լորանս դե Կարը, որն ավելի վաղ զբաղեցնում էր «Օրսեի եւ Օրանժերիի թանգարանների նախագահի պաշտոնը: Այդ մասին հաղորդել են Ֆրանսիայի մշակույթի նախարարության կայքում։
Անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 4,1 միլիոն դեպք եւ 84 հազարից ավելի մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունը նվազել է 14 տոկոսով, մահացությունը՝ 2 տոկոսվ, մայիսի 26-ին Ժնեւում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Մայիսի 25-ին Մեծ Սիթքին հրաբխի կարճաժամկետ ժայթքում է արձանագրվել ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
ԱՄՆ-ի՝ 18 եւ բարձր տարիքի քաղաքացիների 50 տոկոսը լրիվ պատվաստվել է COVID-19-ի դեմ: Այդ մասին վկայում են Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալները։
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Մալիի անցումային կառավարության ղեկավարների ձերբակալումը:
Բելառուսում գտնվող մեծ թվով օտարերկրյա քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց երկրներ՝ կապված բելառուսական ավիաընկերությունների չվերթների չեղարկման և Բելառուսի տարածքով այլ ավիաընկերությունների թռիչքները դադարեցնելու փաստի հետ:
Ըստ այդմ՝ «TÜPAŞ» նավթավերամշակման ընկերությունը 58․6 մլրդ լիրայի (այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 7մլրդ ԱՄՆ դոլար) շրջանառությամբ դարձել է Թուրքիայի ամենամեծ արդյունաբերական ընկերությունը։
Լեհաստանի կառավարությունն արգելել է բելառուսական ինքնաթիռների թռիչքը երկրի օդային տարածքով:
Մալիի ժամանակավոր նախագահ Բա Նդաոն և վարչապետ Մոկտար Ուանը, որոնք զինվորականների կողմից երկու օր առաջ ձերբակալվել էին, հրաժարական են տվել և լքել են պաշտոնները:
Եվրամիության անդամ 27 երկրների և ԱՄՆ առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-ին Բրյուսելում։
«Արցախի պատերազմի ավարտից հետո աշխարհաքաղաքական փոփոխությունները կարող են կործանարար լինել նաև Իրանի համար։ Իրանում հասկանում են, որ թուրքական օղակը կարող է սեղմվել Իրանի հյուսիսից, Հայաստանը հիմա մի փոքր զարկերակով է սնվում Իրանի հետ։ Եթե հանկարծ դա խցանվեց թուրքական ազդեցիկ կոմունիկացիոն նախագծերով, ապա նման զարգացումը և՛ մեր, և՛ Իրանի համար լրջագույն հետևանքներ է ունենալու»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Սիրիայում նախագահական ընտրությունների նախաշեմին նախազգուշացրել են, որ այդ գործընթացն արդարացի եւ ազատ չեն համարում։
«Ադրբեջանը կարող է առճակատվել ավելի լուրջ հետևանքների». Արա Այվազյան:
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերի արդյունքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ միացել են Դեյվիդ Վալադաոյին և Կոնգրեսի հայկական խմբի ղեկավարներին` Բայդենի վարչակազմին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական օգնությունը, որն ուղղակիորեն և անուղղակիորեն նպաստում է Ադրբեջանի ռազմական գործողություններին և այդ երկրի ռազմական կարողականությունների բարձրացմանը:
Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն աղետի է ենթարկվել վարժական թռիչքի ժամանակ, օդաչուն կատապուլտվել է եւ ողջ է:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Մայիսի 26-ին՝ նախագահական ընտրությունների օրը, պայթյուն է որոտացել Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է աղբյուրը։
Իրանական կողմը համաձայնեցրել է միջուկային գործարքի շուրջը դիրքորոշումները համաձայնագրի մասնակից երկրների հետ: Մայիսի 26-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
Ապրիլին ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը, Անկարային ծանուցել էր ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հույս է հայտնել, որ բոլոր պետությունները, որոնք ներքաշված են սիրիական խնդրի մեջ, կխուսափեն այնպիսի գործողություններից, որոնք կարող են իրադրության ապակայունացման հանգեցնել Սիրիայում։
Թեհրանից պատգամավոր Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը վերընտրվել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի պաշտոնում: Այդ մասին հաղորդել է ISNA գործակալությունը: