Դեկտեմբերի 24-ին մահապատիժն ի կատար է ածվել այն մարդու նկատմամբ, որը մեղավոր էր ճանաչվել 2018 թվականին Ինդե քաղաքում (Գուանդունի հարավային նահանգ) կարաոկե-բարը միտումնավոր հրկիզելու մեջ։
Մերձավոր Արևելքի «Փարիզը» համարվող Բեյրութում տևական ժամանակ բողոքի ցույցեր ու բախումներ են: Տասնյակ տարիներ տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանում բողոքի ակցիաները սկսվեցին, երբ վարչապետ Սաադ Հարիրին հայտարարեց բենզինի և ծխախոտի հարկերի բարձրացման, WhatsApp հավելվածով զանգերը վճարովի դարձնելու մասին: Այդ իսկ պատճառով բողոքի ցույցերը Լիբանանում միջազգային փորձագիտական ու տեղեկատվական շրջանակներն անվանում են «WhatsApp հեղափոխություն»:
Բելառուսին հուզում է, թե ով է ղեկավարելու Ռուսաստանը 2024 թվականից հետո: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մարդասիրական նկատառումներով պահանջում է անհապաղ ազատել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Շահագործման է հանձնվել Սամուր գետի վրայով ձգվող ավտոմոբիլային կամուրջն ադրբեջանա-ռուսական սահմանին:
Հարավային Կորեայի, Չինաստանի եւ Ճապոնիայի ղեկավարները եռակողմ գագաթնաժողովի ընթացքում հաստատել են Կորեական թերակղզու միջուկազերծման գործընթացին աջակցելու մտադրությունը: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Թուրքիայի մի շարք ընկերությունների հետ կնքել է մինչեւ 2024 թվականի վերջն Ինջիռլիքի ավիաբազայում (Ադանայի նահանգ, Թուրքիա) 95 միլիոն դոլար ընդհանուր գումարի շինարարական աշխատանքների կատարման պարտավորագիր:
Ավստրալիայում գրեթե 20 մարդ է տուժել Սիդնեյի առեւտրի կենտրոններից մեկում նվերների նախատոնական բաժանման ժամանակ սկսված հրմշտոցից:
Արգենտինայի դատարանը բեկանել է մինչեւ ահաբեկչական գործողության հետաքննությանը խոչընդոտման գործի քննության ավարտումը փոխնախագահ եւ պետության նախկին ղեկավար Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների ձերբակալման անհրաժեշտության մասին որոշումը:
Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ է զոհվել, երբ Հարավային Սումատրայի նահանգում մարդատար ավտոբուսն ընկել է կիրճը:
Նյու Դելիում առնվազն 139 մարդ, հիմնականում տեղի բուհերի ուսանողներ են անցած 24 ժամվա ընացքում ձերբակալվել Հնդկաստանի քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրույթի ընդունման դեմ բողոքներ կազմակերպելու փորձերի ընթացքում:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դեկտեմբերի 23-ի երեկոյան հոսպիտալացվել է պաշտոնական նստավայրում՝ Ալվորադի պալատում, ընկնելուց հետո:
Դեմոկրատները ցանկացել են նոր մեղադրանքներ առաջադրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնազրկելու շրջանակում:
Վենետիկում դեկտեմբերի 23-ին ջրի մակարդակը 144 սանտիմետրով բարձրացել է նորմայից: Այդ մասին հաղորդել են Իտալիայի զանգվածային լրատվամիջոցները:
Դեկտեմբերի 23-ի առավոտյան հրկիզվել է Հունաստանի Սալոնիկ քաղաքի թուրքական հյուպատոսարանում աշխատող դիվանագետներից մեկի մեքենան: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Թալիբան» շարժման զինյալներն ստանձնել են այն ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որն ամերիկացի զինծառայողի մահվան պատճառ է դարձել Աֆղանստանի հյուսիս-արեւելքում:
«Ուսումնասիրում ենք ցանկացած նման զեկույց: Նման զեկույցները ոչ լիարժեքորեն են արտացոլում իրերի դրությունը կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄՃԽ-ում էական մեծ է թուրքական և ադրբեջանական լոբբիի ազդեցությունը, ինչը միանշանակ է թե՛ փորձագետների, թե՛ իրենց կազմի, թե՛ իրենց մոտ ընդգրկված և ֆինանսավորված կազմակերպությունների տեսքով: Հետևաբար՝ բնական է, որ ոչ լիարժեք և օբյեկտիվ տեղեկություններ են»:
Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածից քրիստոնյաներին թույլատրել են Սուրբ Ծնունդի տոնին ժամանել Երուսաղեմ եւ Արեւտյան ափ:
Թբիլիիսում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանիի, Էլմար Մամեդյարովի և Մևլութ Չավուշօղլուի 8-րդ եռակողմ հանդիպումը, որից հետո նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ հունվարի 1-ից իջեցնելու է 859 անուն արտադրանքի, այդ թվում՝ սառեցված խոզի մսի, դեղագործական պատրաստուկների եւ մի շարք բարձրտեխնոլոգիական ապրանքների ներմուծման սակագները:
Անգելա Մերկելը Կոնրադ Ադենաուերին գերազանցել է Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում գտնվելու տեւողությամբ:
Սաուդյան Արաբիայում դատարանը դեկտեմբերի 23-ին մահապատժի է դատապարտել հինգ մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության մեջ:
Անցած 24 ժամվա ընթացքում գրեթե 1400 փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանի ու Հորդանանի տարածքից:
Փրկարարները դուրս են բերել այն երեք ուսանողների մարմինները, որոնք զոհվել են Արեւմտյան Ճավայի նահանգում քարանձավի հեղեղման հետեւանքով: Այդ մասին հայտնել է The Jakarta Post թերթը:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը բացել է Կերչի նեղուցով Ղրիմի կամրջի երկաթուղային մասի երթեւեկությունը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Դեկտեմբերի 23-ին իրանական Արաքի միջուկային օբյեկտում տեղի է ունեցել ծանր ջրով աշխատող ռեակտորի երկրորդ սարքաշղթայի շահագործման հանձնելու արարողությունը:
Allseas շվեյցարական ընկերությունը դեկտեմբերի 22-ին Բալթիկ ծովից դուրս է բերել այն նավերը, որոնք զբաղվում էին «Հյուսային հոսք-2» գազատարի անցկացմամբ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։
Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ իրադրության զարգացման բոլոր սցենարներին, եթե եվրոպական երկրները գործարկեն այն մեխանիզմը, որը կարող է բերել Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատրաստ է անձնական հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու դաշինքի եւ Մոսկվայի հարաբերություններում առկա դժվարությունները:
Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 17-ի: