Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունն արգելք է սահմանել մինչեւ 18 տարեկանների ամուսնությունների վրա:
Ռուսաստանցիների գրեթե կեսը նախագահ ՎլադիմիրՊուտինին է համարել տարվա քաղաքական գործիչ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, վկայում են հարցման արդյունքները, որը կատարել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը։
Կատարի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի Էմիրության, Սաուդյան Արաբիայի հարավ – արեւելքի, Օմանի բնակիչները մեկուկես դարի ընթացքում առաջին անգամ դիտել են Արեւի գրեթե լրիվ խավարումը, հաջորդ նման խավարումը տարածաշրջանում կարելի կլինի դիտել սոսկ հարյուր տարի անց, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին:
Բրիտանացի դիվանագետներն ամբողջ աշխարհում կտեղափոխվեն էլեկտրական ավտոմոբիլներ հանուն շրջակա միջավայրի:
Բանակցությունների ամենասուր հարցերը հենց սրանք են, հենց այս հարցերի շուրջ է, որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել: Այսինքն՝ խնդիրը ճիշտ է ներկայացված, կանխատեսումներն են շատ ավելի մեղմ ձևակերպված, երևի թե նկատի են առել այն հանգամանքը, որ բանակցային ներկայիս ինտենսիվությունը կպահպանվի, ինչը կչեզոքացնի բացասական սցենարների հնարավորությունը: Սակայն ես երկու սցենարն էլ հնարավոր եմ համարում:
Անցած 24 ժամվա ընթացքում ավելի քան հազար փախստական է Սիրիա վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքներից:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 30-ին կայցելի Մոսկվա, ուղեւորության ընթացքում պլանավորված են նրա բանակցությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը դեկտեմբերի 26-ին պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել խորհրդարանին: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:
վ
Վիեննայում սկսվել են գազի շուրջ ռուս-ուկրաինական բանակցությունները. կողմերը հանդիպել են դեկտեմբերի 20-ին Մինսկում գազի վերաբերյալ ստորագրված համագործակցության արձանագրության իրագործման համար:
Շվեդիայում թոշակառուների հետ երիտասարդ միգրանտների են բնակեցնելու օտարերկրացիների ինտեգրացման ծրագրի շրջանակում:
«Թուրքական հոսք» նոր արտահանական խողովակաշարով ռուսական գազի մատակարարումները կսկսվեն արդեն մի քանի օրից: Այդ մասին հայտնել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ ելույթ ունենալով նախամանորյա սելեկտորային խորհրդակցությանը:
Խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում Վրաստանի Շիդա Քարթլիի տարածաշրջանի Աթենի կիրճի Օրմոցի գյուղում, հրդեհաշիջմանը միացել են լրացուցիչ ուժեր եւ Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռներ:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բոսֆորի նեղուցով նավերի անցման ռեժիմի մասին Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվի Սեւ եւ Մարմարայի ծովերի միջեւ նախագծվող «Ստամբուլ» ջրանցքի վրա։
Իտալիայի կրթության նախարար Լեոնարդո Ֆիորամոնտին կառավարության ղեկավարին նամակ է հանձնել պաշտոնաթողության խնդրանքով:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով «նորմանդական ձեւաչափի» օրինակով Ռուսաստանի հետ երկխոսության Վրաստանի գաղափարը, նշել է, որ այդ ձեւաչափը եզակի է եւ ստեղծվել է Ուկրաինայի համար, մինչդեռ Վրաստանի դեպքում խնդիրների կառուցվածքն այլ է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Աղետալի իրադրություն է հայտարարված Ֆիլիպինների Մինդորո քաղաքում, որտեղ մոլեգնում է «Ուրսուլա» թայֆունը: Այդ մասին հայտնել է ABS-CBN հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքագլուխ Ռոմուլո Ֆեսթինին:
Վրաստանի արվեստի նշանավոր գործիչները բաց նամակ են հղել հանրապետության վարչապետ Գեորգի Գախարիային, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին եւ խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեին եւ հորդորել են ստեղծել մշակույթի նախարարություն՝ որպես առանձին գերատեսչություն:
Վանա լճում միգրանտների փոխադրող նավ է խորտակվել, ինչի հետեւանքով զոհվել է յոթ մարդ:
Ֆիլիպիններում առնվազն 16 մարդ է զոհվել «Ֆանֆոն» թայֆունի պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Տանը մենակ-2» (Home Alone 2, 1992) ֆիլմը, որտեղ նա ինքն էպիզոդիկ դեր է խաղացել, համարել է Ծննդյան տոների մեծագույն հիթերից մեկը:
Իսպանիայի արքայադուստր Քրիստինայի ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը, որը պատիժ է կրում կոռուպցիայի համար, Ծննդյան տոները կնշի ընտանիքի հետ, ավելի վաղ դատարանը նրան թույլատրել է չորս օր անցկացնել պատժական հիմնարկության սահմաններից դուրս։
«ՌԻԱ Նովոստի Ղրիմ» գործակալությունը հրապարակել է Ղրիմի կամրջով առաջին մարդատար գնացքի անցման տեսագրությունը:
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները դեռևս ցանկալի արդյունք չեն տալիս: Օրեր առաջ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարեց, որ Իրանն արդեն ունի 800 կգ հարստացված ուրան, և յուրաքանչյուր ամիս դրա պաշարները կավելանան 200 կգ-ով:
Մի շարք երկրների ղեկավարներ դադարեցնում են իրենց աշխատանքը եւ պատրաստվում են Սուրբ ծնունդը դիմավորել իրենց մերձավորների ու հարազատների շրջանակում:
Վերջին շաբաթների ընթացքում, երբ Կոնգրեսի երկու պալատները, մեկը ճնշող մեծամասնությամբ, մյուսը՝ միաձայնությամբ, ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձևերը, շատերը հույս ունեին՝ սա կհանգեցնի նրան, որ Թրամփը ևս կճանաչի այն իր գալիք ուղերձում 2020 թ․ ապրիլի 24-ին, չնայած նա պարտավոր չէ դա անել։ Ի վերջո, ընդհանուր առմամբ Կոնգրեսի երկու պալատների 505 անդամներն աջակցել էին երկու բանաձևերին, որոնցից միայն 11-ն էին դեմ եղել, այսինքն ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 94%-ը կողմ էր քվեարկել:
Աշխարհի քրիստոնյաները նշում են Սուրբ Ծնունդը: Այժմ այն պետական տոն է նաեւ մի շարք մուսուլմանական երկրներում: Կաթոլիկ, բողոքական եւ մի շարք ուղղափառ եկեղեցիներ Սուրբ Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին։
Օրեր առաջ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տարեվերջյան մարզխորհրդի նիստի ժամանակ հայտնել է, որ գալիք տարվանից պատմական Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող տարածքի մուտքի ռեժիմը փոփոխվելու է: Այսինքն՝ 2020 թվականին Շիրակի մարզի Նորշեն (Խարկով) գյուղ մտնելու համար այլևս անցագրի անհրաժեշտություն չի լինի: Այն Անի բերդաքաղաքից բաժանվում է ընդամենն Ախուրյան գետով:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ հաջորդ տարվանից երկրում նշվելու է Վիրավոր եւ տուժած զինծառայողների օրը:
Գերմանիայի քաղաքացիներն աշխարհի համար ավելի մեծ սպառնալիք են համարում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, քան ԿԺԴՀ-ի եւ Իրանի ղեկավարներ Կիմ Չեն Ունին եւ այաթոլլա Ալի Խամենեիին: Այդ մասին վկայում են YouGov ամերիկյան հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները։