ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապնիայի դիվանագետները քննարկել են Կորեական թերակղզու միջուկզերծման խնդիրը
ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը, Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Տակեո Մորին եւ Հարավային Կորեայի արտաքին գործերի առաջին փոխնախարար Չհվե Չժոն Գոնը հուլիսի 20-ին եռակողմ հանդիպում են անցկացրել Տոկիոյում, որտեղ քննարկել են Կորեական թերակղզու միջուկազերծման խնդիրը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Բանակցությունների ընթացքում դիվանագետները «քննարկել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ընդհանուր հանձնառությունը Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծման աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաեւ (երեք երկրների) մտադրությունը պատասխան տալու այն սպառնալիքին, որը կրում են ԿԺՍԴՀ-ի միջուկային եւ հրթիռային ծրագրերը»:
Բացի դրանից կողմերը քննարկել են «Մյանմայի ժողովրդի աջակցության» հարցը «(երկրի) ժողովրդավարության վերադառնալու գործում՝ այնտեղ զինվորականների կողմից իշխանությունը զավթելուց հետո: Դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչները նաեւ հավաստել են ԱՍԵԱՆ-ի եւ տարածաշրջանում նրա դերի աջակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: