
Չինաստանում հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի

Ռեկորդային տեղումների հարուցած հեղեղումը 13 մարդու մահվան է հանգեցրել Չինաստանի Հենանի նահանգում, հաղորդել է South China Morning Post -ը: Տարերքի պատճառով հարկադրված է տները լքել ավելի քան 100 հազար մարդ: Նահանգի մայրաքաղաք Չժենչժոուում ջրով է լցվել մետրոն, գետնուղում արգելափակված մարդկանց հանել են փրկարարները:
CNN-ը նշում է, որ այժմ 12,6-միլիոնանոց քաղաքում մետրոն կանգնեցված է: Դադարեցրել են երթեւեկությունը նաեւ քաղաքային էլեկտրագնացքները, ինչի պատճառով բազմաթիվ բնակիչներ չեն կարողացել տուն հասնել: Նման իրավիճակներ են նաեւՀենանի այլ մասերում: SCMP-ի տվյալներով՝ Լոյան քաղաք մեկնող գնացքը 40 ժամ մնացել է արգելափակված: Այդ ամբողջ ժամանակ 900 ուղեւորները հարկադրված են եղել օգնության սպասել ներսում: Հուլիսի 21-ի առավոտյան ճեղքվել է Գոցզյացզյուի ամբարտակը, հայտնել է CCTV-ն:
«Սինհուան» նշում է, որ ըստ կանխատեսումների՝ նահանգում առաջիկա օրն անձրեւները կշարունակվեն, հաղորդել է «Ինտերֆաքսը»: