Բաժիններ՝

Կորոնավիրուսի «դելտա» շտամով երկրների թիվը մեկ շաբաթում հասել է 124-ի

Այն երկրների եւ տարածքների թիվը, որոնցում տարածված է կորոնավիուսի՝ մեծ վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, հուլիսի 13-ից մինչեւ 20-ն աճել է 13-ով եւ հասել 124-ի: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Ինչպես նշված է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում, «124 երկրներ եւ տարածքներ, այդ թում 13 նորերը, հայտնել են «դելտա» տարբերակով վարակման դեպքերի մասին:

Ընդգծվում է, որ չորս շտամների («ալֆա», «բետա», «գամմա» եւ «դելտա») տարածման աշխարհագրությունը, որոնք դասվել են «անհանգստություն հարուցող տարբերակերի» (անգլ. – variants of concern, VOC) կատեգորիային, շարունակում է աճել»: Ըստ որում, փորձագետների կանխատեսումներով՝ «դելտան» արագորեն կգերազանցի մյուս տարբերակներին եւ առաջիկա ամիսներին կդանա գերակշռող աշխարհում»:

Մասնագետների մոտ ավելի ու ավելի շատ տվյալներ են հայտնվում, որոնք վկայում են դելտա տարբերակի բարձր վարակելիության մասին այն տարբերակների համեմատությամբ, որոնք չեն մտնում VOC խմբի մեջ»: Ինչպես նշում է ԱՀԿ-ն, «վարակելիության աճի ստույգ մեխանիզմը մնում է չպարզված»: Կանադայում կատարված հետազոտության համաձայն՝ դելտա շտամով վարակման դեպքում մահվան ռիսկը137 տոկոսով բարձր է, քան կորոնավիրուսի SARS-CoV-2 տարբեկաներով ախտահարվելիս, որոնք VOC չեն;

ԱՀԿ-ում անհանգստություն Է հարուցում այն բոլոր չորս շտամների շարունակվող տարածումն աշխարհում, որոնք դասվում են VOC կատեգորիային: «Ալֆա» տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել Է 2020 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում, հուլիսի 20-ի դրությամբ առկա էր 180 երկրներում (երկուսով ավելի, քան մեկ շաբաթ առաջ): «Բետա» տարբերակը, որն անցյալ տարվա օգոստոսին հայտնաբերվելէ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, այժմ առկա է 130 պետություններում (յոթով ավելի, քան նախորդ շաբաթ), իսկ «գամման», որը սեպտեմբերին հայտնաբեվել է Բրազիլիայում, յոթ օրում իր աշխարհագրությունն ընդլայնել է 75-ից մինչեւ 78 երկիր:

Անցյալ շաբաթ աշխարհում հիվանդացությունն ավելացել է 12 տոկոսով, յոթ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման ավելի քան 3,4 միլիոն նոր դեպք: Ըստ որում մահացու վախճանով դեպքերի թիվն աճել է 1 տոկոսով, եւ ընդամենը մեկ շաբաթում դրանց թիվը եղել է ավելի քան 56 հազար: ԱՀԿ-ի տվյալներով՝ հուլիսի 20-ի դրությամբ՝ աշխարհում համավարակի սկզբից հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 190 671 330 դեպք, արձանագրվել է մահացու վախճանով 4 098 758 դեպք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս