Բաժիններ՝

Չժենչժոուում հեղեղման հետևանքով զոհվածների թիվը հասել է 25-ի

Առնվազն 25 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով ՉԺՀ-ի Հենանի կենտրոնական նահանգի Չժենչժոու քաղաքում: Այդ մասին, տեղի իշխանությունները հուլիսի 21-ին հայտնել են մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է «Սինհուա» գործակալությունը: Նախնական տվյալներով՝ յոթ մարդ համարվում է անհայտ կորած:՛ Հուլիսի 16-ից հորդառատ անձրեւների եւ հեղեղումների պատճաով տուժել է Հենանի նահանգի 1,24 միլիոն բնակիչ:

Հուլիսի 21-ն կայացած ճեպազրույցում ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտնել է, որ ՉԺՀ-ի իշխանությունները տեղեկատվություն չեն ստացել տարերային աղետի հետեւանքով զոհվածների եւ տուժածների թվում օտարերկրացի քաղաքացիների մասին: Հենանի նահանգում մի քանի օր շարունակվող տեղատարափ անձրեւների պատճառով սկսվել են հորդացումներ:

Հուլիսի 20-ին նահանգի վարչական կենտրոնի՝ Չժենչժոուի մետրոյի թունելում գնացքը ջրով լցվելու հետեւանքով զոհվել է 12 մարդ, ես հինգը՝ տուժել: Չժենչժոուից արեւելք ընկած Գունյի քաղաքի իշխանությունները հայտնել են չորս զոհվածների մասին: Քաղաքի ամբարտակներից մեկի ճեղքման պատճառով տեղի իշխանությունները սահմանել են արտակարգ իրավիճակի արձագանքման առաջին մակարդակ, իսկ ՉԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարությունը սպառնալիքի մակարդակը երրորդից բարձրացել է մինչեւ երկրորդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս