ԱՄՀ-ի և ՀԲ-ի աշնանային նստաշրջանը կկայանա հոկտեմբերին խառը ձևաչափով
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) ամենամյա աշնանային նստաշրջանը տեղի կունենա հոկտեմբերի 11-ից մինչեւ 17-ը: Ինչպես հուլիսի 20-ին հայտնել է հիմնադրամի մամուլի ծառայությունը, համավարակի պատճաով միջոցառումը կանցկացվի խառը ձեւաչափով՝ անմիջակա եւ վիրտուալ:
«ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի ամենամյա հանդիպումները տեղի կունենան (…) հոկտեմբերի 11-ից մինչեւ հոկտեմբերի 17-ը: Միջազգային արժութա-ֆինանսական կոմիտեի (ՄԱՖԿ, հիմնադրամի ղեկավար մարմինն է) եւ Զարգացման կոմիտեի (ՀԲ) հանդիպումները կանցկացվեն հիբրիդային ձեւաչափով, դրանց անդամները մասնակցության համար կհրավիրվեն անձամբ: Բոլոր հրապարակային միջոցառումները եւ հրավերներով անցկացվելիք միջոցառումները, ներառյալ սեմինաների ծրագիրը, նախարարական հանդիպոմները, (…) մամուլի ասուլիսները, կլինեն վիրտուալ»,- ասված է հաղորդագրության մեջ: «ԱՄՀ-ն եւ ՀԲ-ն կշարունակեն հետեւել աշխարհում համաճարակաբանական իրավիճակին եւ անհրաժեշտւթյան դեպքում կլրացնեն այդ պլանը հանձնարականներին համապատասխան»,- ճշտվում է մամուլի տեղեկագում:
ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի ղեկավար մարմինների վերջին երեք նստաշրջանները (երկու գարնանային եւ մեկ աշնանային ) տեղի են ունեցել հեռավար ռեժիմով նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Աշնանային նստաշրջանին ավանդաբար մասնակցում են ֆինանսների նախարարներ, կենտրոնական բանկերի ղեկավաներ եւ քաղաքական գործիչներ ամբողջ աշխարհից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: