Թուրքիայի «Հարավարևելյան Անատոլիայի արտահանողների միությունների» (GAİB) տվյալների համաձայն՝ գորգերի արտահանումը 2024-ի 1-ին կիսամյակում աճել է 7.6%-ով:
Թուրքական «Metropoll Araştırma» հետազոտական ընկերությունը երկրի տնտեսական կառավարման վերաբերյալ հարցում է անցկացրել։ Ըստ հարցման արդյունքների՝ հասարակության 16%-ի կարծիքով Թուրքիայի տնտեսությունը լավ է կառավարվում, իսկ 81.3%-ի կարծիքով՝ վատ, իսկ 2.4%-ը չեն պատասխանել հարցին։ Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում կուսակցությանը» (ԱՇԿ-MHP) ընտրողների երկու երրորդը նշել են, որ տնտեսությունը վատ է կառավարվում։
Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար։
Ռուսաստանը և Բելառուսը կստեղծեն էլեկտրաէներգիայի միասնական շուկա։ Այս մասին հրաման է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական ակտերի կայքում։
«VERELQ» վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը ՌԴ հայտարարության մեջ որևէ արտառոց բան չի տեսնում, Ռուսաստանը միշտ է նշել, որ պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին: Բաքվի արագ արձագանքն էլ պայմանավորում է նրանով, որ Ադրբեջանը միշտ է նշում՝ իր համար տարբերություն չկա՝ որտեղ կբանակցի Հայաստանի հետ, իսկ իրականում Ադրբեջանի գլխավոր նպատակն է՝ Հայաստանի հետ բանակցել առանց միջնորդների:
Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը Նիկոլաս Մադուրոյին ընտրված նախագահ է հռչակել մինչև 2031 թվականը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` այդ մասին հայտնել Է գերատեսչության ղեկավար Էլվիս Ամորոսոն:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային օգնության նոր փաթեթ կհատկացնի։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հուլիսի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է ցուցմունք տալ իր դեմ կատարած մահափորձի վերաբերյալ՝ որպես տուժող։
Թուրքիայի էլեկտրական մեքենաների էկոհամակարգը զարգացնելու նպաստելու համար «sarjagel.com» հետազոտական կայքը կանխատեսումներ է արել ոլորտում իրականացվելիք օտարերկրյա ներդրումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ուսումնասիրելով ոլորտում Չինաստանի ունեցած շառժառիթները՝ կայքը գրել է, որ առաջիկայում չինական կողմը մեծ ներդրումներ կանի Թուրքիայի էլեկտորոմոբիլային շուկայում: Նշվել է նաև, որ ոլորտում հաջողելու դեպքում Թուրքիան մի քանի տարվա ընթացքում կվերածվի էլեկտրական մեքենաների […]
Սկզբում քաղաքային իշխանություններն ու հրշեջները նախազգուշացրել են օդում այրման արտադրանքի առկայության պատճառով վտանգի մասին, սակայն հետո չեղարկել են այն։
Այո, նա 2018թ. եկել էր` Արցախը հանձնելու. այս վարչախումբը կանգ չի առնոլու. Նաիրա Կարապետյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
Քըլըչ-Ռուբենյան հանդիպման օրակարգը չեմ պատկերացնում. ի՞նչ պիտի խոսեն. Էդգար Ղազարյան
Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և Իրանի նախագահները։ Մակրոնը շնորհավորել է Փեզեշքիանին ընտրվելու կապակցությամբ։
Ամիսներ շարունակվող դադարից հետո՝ վաղը Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։
Իսրայելը կոշտ պատասխան կտա հուլիսի 27-ին Մաջդալ Շամս գյուղի վրա հարձակմանը: Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գոլանի բարձունքներում գտնվող այս բնակավայր կատարած այցի ժամանակ։
Վրաստանում ավելի քան 37 հազար 900 ընկերություն կա գրանցված, որոնք մասնակի կամ ամբողջությամբ ստեղծվել են ռուսական կապիտալով։ Այդ մասին Business Press News-ը տեղեկացել է Ազգային վիճակագրական ծառայությունից։
Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ հուլիսի 30-ին արտգործնախարար Հաքան Ֆիդանը կմենկնի Թեհրան։
Լոնդոնում ձերբակալվել են Just Stop Oil բնապահպանական շարժման յոթ ակտիվիստներ, որոնք փորձել են արգելափակել Գեթվիք օդանավակայանի մարդատար տերմինալի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ օդանավակայանի ներկայացուցչին հղումով։
ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագրեր կնքած ինը բանտարկյալներ փախել են Բելգորոդի շրջանի Կորոչանսկի շրջանի պոլիգոնից, հայտնում է տեղական «Ashes» հեռագրային ալիքը՝ վկայակոչելով Շեբեկինոյի ոստիկանական բաժանմունքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է ՌԴ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովին։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։ Դիվանագետի պաշտոնանկության պատճառը փաստաթղթում նշված չէ։
Ադրբեջանական կողմը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) հրավեր չի ուղարկել սեպտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հանդես է եկել հայտարարությամբ:
Սա Մելոնիի առաջին այցն է Չինաստան պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Իրավապահները նաև նշել են, որ հանրությանը վտանգ չի սպառնում։
Ֆրանսիացի կլիմայագետ Մատյո Սորելը Le Monde թերթին տված մեկնաբանությունում ընդգծել է, որ առաջիկա 30 տարում նման ալիքների հաճախականությունը կկրկնապատկվի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պաղեստինցիներին օգնելու համար կարող է մտնել Իսրայել, ինչպես մտել են Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։
Նավթատար տանկերը նրա անձնակազմի 9 անդամների հետ միասին, որոնք Հնդկաստանի քաղաքացիներ են, տեղափոխվել է Իմամ Խոմեյնիի նավահանգիստ։
Գնացքների երթևեկությունը տվյալ հատվածում դադարեցվել է։