Բաժիններ՝

Մերձավոր Արևելքի երկրները հայտնել են նոր հարվածների մասին

Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ հայտնել են իրենց ուղղությամբ նոր հարվածների մասին։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում, վաղ առավոտյան աշխատել են օդային տագնապի ազդանշանները, լսվել են ուժգին պայթյուններ։ Երկրի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր կալանելու մասին։

Սաուդյան Արաբիան հայտարարել է վերջին մի քանի ժամվա ընթացքում իրանական 10 ԱԹՍ խոցելու մասին։ Ըստ Պաշտպանության նախարարության՝ կալանվել է նաև երեք բալիստիկ հրթիռ, որոնք արձակվել են Էր Ռիադի վարչական շրջանի ուղղությամբ:

Իր հերթին, Իսրայելը հայտարարել է Իրանից երկրի ուղղությամբ հրթիռների արձակման մասին։ Աշխատել են ՀՕՊ համակարգերը։ Մարդկանց հորդորվել է պատսպարվել ապաստարաններում։

Իսրայելի բանակը նաև հայտնել է, որ հարվածներ են գրանցվել երկրի կենտրոնական հատվածներում, ուր մեկնել են որոնողափրկարարական խմբեր։

Բացի այդ, Իսրայելի բանակը հայտնել է Թեհրանի ուղղությամբ հարվածների հերթական ալիքի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031