Զախարովան՝ Լավրովի վաղը Երևան կատարելիք այցի մասին
Հայաստանը 1,5 մլրդ դոլարի պաշտպանական պայմանագիր կնքել Հնդկաստանի հետ, 250 մլն դոլարի՝ Ֆրանսիայի հետ։ Այս մասին ասվում է Միջազգային գործերով ռուսական խորհրդի (ՄԳՌԽ) հրապարակած վերլուծական նյութում։
Բուդապեշտում հանդիպել են Օրբանն ու Ալիևը
2024 թվականի մայիսի 26-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքներն է մեկնարկելու «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբն՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն:
Օրերս Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի՝ միջուկային հարցի շուրջ բանակցությունների 5-րդ փուլի ամսաթիվը որոշված է, սակայն դեռ պետք է հաստատվի, և դրա մասին շուտով կհայտարարվի։
Ապրիլի սկզբին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բուդապեշտ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ իր երկիրը որոշում է ընդունել դուրս գալ Միջազգային քրեական դատարանից, քանի որ կարծում է, թե վերջին տարիներին կազմակերպությունն անկողմնակալից վերածվել է քաղաքականի։
ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթին, որով սև ցուցակում ընդգրկվել է ռուսական ստվերային նավատորմի գրեթե 200 լցանավ։
Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ ԵՄ-ն 144 ներկայացուցչությունից ոչ մեկն ամբողջությամբ չի փակի. կրճատումը ենթադրում է ներկայացուցչության չափերի կրճատում՝ աշխատակազմի թիվը հասցնելով մեկից երեք մարդու։
#ՀԻՄԱ. ՌԴ ԱԳՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ մտադիր է վերացնել Սիրիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։
Ադրբեջանի բնակիչ Իգբալ Աբիլովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, գործի դատաքննությունն ավարտվել է:
Իսրայելը հայտարարել է, որ ճնշում է գործադրում ՀԱՄԱՍ-ի վրա՝ ազատ արձակելու մնացած պատանդներին, որոնք առևանգվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։
Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը քննարկել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ռուսաստանի առաջնորդի անմիջական շփման հարցը:
Իր հերթին «Ինտերֆաքս» գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը քննարկվել է նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ։
Թեհրանն առաջարկ է ստացել Վաշինգտոնի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլի անցկացման ժամանակի և վայրի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Վերջին տարիներին շատերիս մոտ ամրապնդվում է այն միտքը, որ պատմությունը կրկնվում է: Գուցե՞ նախորդ տարիների մեր ցավագին փորձն է առավել ցայտուն դարձրել մեր հավաքական գենետիկ հիշողությունը, իսկ կարո՞ղ է անցյալը կրկնվում է, որովհետև ինչ-որ պահի մոռացել ենք պատմության դասերը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի հրաժարվում միջնորդական շփումներից։
Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիան Հայաստանին սարքավորումներ է մատակարարել, որոնք օգնում են ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում:
Թրամփն ասել է, որ Վատիկանը պատրաստակամություն է հայտնել ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու բանակցությունները:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Անշուշտ, քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումների և ուղիղ շփումները շարունակելու թեման
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը առաջին լուսանկարն է հրապարակել քաղցկեղի ագրեսիվ տեսակի ախտորոշումից հետո։ X միկրոբլոգում կատարած գրառման մեջ նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին։
Ադրբեջանն ու Իրանն Արցախում մայիսի 18-ից համատեղ զորավարժություններ են սկսել։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ մայիսի 18-ին զորավարժություններին մասնակցող իրանական անձնակազմի ղեկավարը և մյուս մասնակիցներն Ադրբեջան են ժամանել՝ «Արաքս-2025» համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։ Հաղորդվում է, որ տեղի է ունեցել հանդիպում զորախմբերի ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը ներկայացվել է զորավարժության նպատակների, սցենարի և անցկացման […]
Լիտվայի կառավարությունը հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Բելառուսին` այդ երկրի իշխանությունների կողմից միգրանտների լայնածավալ մուտքի համար, ասվում է Լիտվայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում։
ՏԵՐԵՐՆ ՈՒ ԱՆՏԵՐԸ՝ ՏԻՐԱՆԱՅՈՒՄ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Truth սոցիալական ցանցի իր էջում առաջին մեկնաբանությունն է արել :
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իսրայելի իր պաշտոնակից Իսրայել Կացի և պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի հետ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ 2018-ին զանգահարել է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ճշտելու համար, թե ի՞նչ իրավիճակ է ձևավորված, նա պատասխանել է, որ ամեն ինչ վերահսկվում է: Հիմա, ինձ մի հարց է հետաքրքրում՝ արդյոք արդա՞ր է այսօր խոսել այն բանի մասին, որ նա 2018-ին զանգել է Երրորդ նախագահին՝ հարցնի՝ ինչ է կատարվում, թե՞ արդար կլիներ, որ նա 2018-ին զանգեր իր թիմակիցներին և ասեր՝ հրապարակից գնացեք տուն: Արդյո՞ք նա չի նպաստել, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը:
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ աշխատել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի վրա, որը կարող է ներառել հրադադարի և հակամարտության կարգավորման սկզբունքների հարցեր։ Այս մասին Тасс-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո։ «Ռուսաստանը կառաջարկի և պատրաստ է ուկրաինական կողմի հետ համագործակցել հնարավոր ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի […]
#ՀԻՄԱ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱՐԵՎՈՐ ԹԵԶԵՐՆ Ու ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ.#ՈՒՂԻՂ