Փաշինյանն ապրիլի 1-ին կհանդիպի Պուտինի հետ. Կրեմլից հայտնել են՝ ինչ թեմաներ են քնարկվելու
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Կրեմլից էլ հայտնել են՝ ինչ թեմաներ են քնարկվելու։
«Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, Եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, մասնավորապես, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը»։




